Հրանուշ.
Բարև Ձեզ։ Մի էսպիսի հարց ունեմ. կազմակերպությունը իր պահեստից մեր մեկ այլ կազմակերպության պահեստ՝ որպես ի պահ, տեղափոխել է ապրանք։ Խնդրում եմ ինձ հուշել՝ նման դեպքում ինչպիսի՞ ձևակերպում պետք է անել 2 կազմակերպություններում էլ։ Կանխավ շնորհակալ եմ։
1 Պետք է կնքել ապրանքների պահատվության պայմանագիր, ընդունող կողմը ընդունում է 912 հաշվով, իսկ հանձնող կողմը դտ 7123 կտ 521:
Քանի որ դրանք տարբեր կազմակերպություններ են, ապա պետք է կազմեն ի պահ տրման պայմանագիր, տվող կազմակերպությունը բեռնագիր է էլեկտրոնային տալիս նյութերի տեղաշարժման և ձևակերպում է մեկ պահեստից մեկ այլ պահեստ տեղափոխում։ Ստացող կազմակերպությունը կարող է հաշվառել այդ ապրանքները 912 հաշվում որպես պատասխանատու պահպանման ընդունված ապ-նյութ.արժեքներ։
Շնորհակալ եմ պատասխանի համար։ Նաև մի էսպիսի հարց. հանձնող կողմը կարո՞ղ է տալ հետևյալ ձևակերպումը՝ դտ 999 կտ 2161։
Կնքվելու է պայմանագիր, ընդունող կողմի մոտ արտահայտվելու է 912 հաշվում, տեղափոխման փաստատուղթ պետք է դուրս գրվի ապրանք հանձնող կողմը:
Հարգելի Հրանուշ,
պարտադիր դուրս է գրվում տեղափոխման բեռնագիր և, քանի որ իր մի պահեստից մյուս պահեստ չի տեղափոխում, պետք է նաև ապրանքների ի պահ տրման պայմանագիր կնքել: