Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Վահե.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ես սկսնակ հաշվապահ եմ, աշխատում եմ ՀԾ-ով, խնդրում եմ ասացեք, հարգելիներս, գրենական պիտույքները, կենցաղային և տնտեսական ապրանքները ի՞նչ հաշվով են մուտքագրվում, որպես արագամաշ առարկաներ` 2131, թե՞ այլ նյութեր 2119 կուտակիչ հաշվին ավելացնեմ 21191 գրասենյակային ծախսեր և 21192 կենցաղային և տնտեսական ծախսեր, նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գևորգ

Հարգելի Վահե, ծախսի հաշիվների դասը 7-րդ դասն է: Եթե այդ նյութերը օգտագործում եք ոչ վաճառքի նպատակներով ծախսի համար, կարող եք տալ 713-ի ինչ որ ենթահաշիվ: Իսկ մուտքագրելու համար 2131 արագամաշ առարկաներ որպես նորմալ է:
Այնպես որ կարող եք մուտքագրել
ԴՏ 2131 ԿՏ 521(1) և միանգամից ծախսագրեք
ԴՏ 713 ԿՏ 2131
և վճարում կատարելուց կփակեք նաև 521-ը:

Ֆլորա

Շատ կարևոր է, թե ինչ նպատակով եք ձեռք բերել: Եթե, օրինակ.
1. արտադրության համար է և պետք է ծառայի որպես հումք, ապա մուտք արեք որպես հումք և նյութեր 211 հաշվով,
2. գրասենյակի համար է, ապա կարելի է մուտք անել որպես արագամաշ առարկա 213 հաշվով,
3. վերավաճառքի համար է, ապա դա համարվում է ապրանք և մուտք արեք 216 հաշվով:
Համայն դեպս, կարծում եմ` Ձեր դեպքում պետք է` ՀԾ-ով պահեստի մուտքի օրդերով մուտք անեք:
ՀԾ-ով աշխատողները ավելի ճիշտ խորհուրդ կտան:

Սեդրակ

Ձեր նշած ակտիվները միանշանակ արագամաշ առարկաներ են, իսկ 211-ում միայն հումք և նյութերն են ձևակերպվում, որոնք օգտագործվում են արտադրության մեջ: Ուստի տվեք հետևյալ ձևակերպումները`

Դտ 213
Կտ 521

Ծախսագրում անմիջապես`

Դտ 713
Կտ 213

Մատակարարի հանդեպ պարտավորության մարում վճարման պահով`

Դտ 521
Կտ 251 կամ 252