Վահե.
Բարև Ձեզ: Մենք ցանկանում ենք տպագրել գովազդային թերթ (տպագրությունը պատվիրել տպարանին) և տարածել անվճար: Խնդրում եմ բացատրեք, թե ինչպիսի հարկեր ենք մուծելու:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Վահե.
Բարև Ձեզ: Մենք ցանկանում ենք տպագրել գովազդային թերթ (տպագրությունը պատվիրել տպարանին) և տարածել անվճար: Խնդրում եմ բացատրեք, թե ինչպիսի հարկեր ենք մուծելու:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե մտադիր եք զբաղվել նման գործունեությամբ, ապա խորհուրդ կտամ Ձեզ անպայման ստանալ պետական գրանցում և օգտվել հմուտ հաշվապահի խորհրդատվությունից: Երկու բառով հնարավոր չէ այստեղ գրելով Ձեր իսկ համար հասկանալ, թե ինչպիսի հարկեր կառաջանան, և ինչպես անհրաժեշտ կլինի կատարել հարկային հաշվառում:
Վահե, նախ կախված է նրանից, թե դուք անհատ ձեռնարկատեր եք, թե իրավաբանական անձ: Եթե իրավաբանական անձ եք, վճարելու եք շահութահարկ, որը ձևավորվելու է ձեր ստացած հասույթից: Տպարանին տրված գումարները լինելու են որպես ծախս ձեր համար, բայց ես չհասկացա, թե որտեղից է ձևավորվելու ձեր հասույթը:
artashesyana շնիկ mail.ru
Շնորհակալություն խորհուրդների համար: Ավելացնեմ, որ գործունեությունը իրականացնելու ենք ՍՊԸ-ի միջոցով, իսկ հասույթ ակնկալում ենք ստանալ գովազդներից և վճարովի հայտարարություններից, սկզբնական շրջանում կունենանք 3 աշխատող: Եթե հնարավոր է, համառոտ ներկայացրեք մեզ առնչվող հարկերի տեսակները: Կանխավ շնորհակալություն:
Ձեզ առնչվող հարկերի տեսակներն են. շահութահարկ, աշխատողների աշխատավարձից հաշվարկվող եկամտահարկ, սոց 3 տոկոս, սոց. գործատուից, եթե ունենաք գնման ակտով ևս ձեռքբերում, ապա կհաշվարկեք եկամտահարկ նաև գնման ակտից: Բացի այդ, եթե ձեր ՍՊԸ-ի հիմնադիրներից որևէ մեկը, ով ձեր ՍՊԸ-ում ունի փայաբաժին 20 տոկոսից ավել և միևնույն ժամանակ հիմնադիր է հանդիսանում նաև ուրիշ ՍՊԸ-ում, որտեղ ևս ունի 20 տոկոս և ավելի փայաբաժին, ապա կհանդիսանաք նաև ԱԱՀ վճարող
artashesyana շնիկ mail.ru