Accountant.am

Վիկա․

Բարև ձեզ։ ԱԱՀ–ով աշխատող կազմակերպությունը կատարել է աշխատանք ՌԴ համար, որն էլ համարվում է աշխատանքների կատարման վայր։ Ըստ ԵԱՏՄ պայմանագրի, աշխատանքի կատարման համար 20/120 տոկոս ԱԱՀ–ն վճարում է ՌԴ–ն՝ պահելով մեզանից հարկի գումարը։ Ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրենք՝ 0%։ Իսկ ԱԱՀ–՞ն։ Շնորհակալ եմ։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմինե

Իսկ հետաքրքիր է՝ ՌԴ-ում ՀՀ պես չէ՞, երբ ինքնահաշիվ են գրում և համ կրեդիտագրում, համ դեբետագրում ԱԱՀ-ն։ Եթե այդպես է՝ Ձեզանից կարող է ԱԱՀ չպահել։

Ամեն դեպքում կարծում եմ՝ Դուք պետք է գրեք առանց ԱԱՀ հաշիվ։ Եվ դրա դիմաց փոխանցումը ստանաք պահված ԱԱՀ գումարի չափով պակաս։

Վիկա

ԵԱՏՄ պայմանագրի հմ․18 հավելվածի ՌԴ հանդիսանում է հարկային գործակալ և ինքն է մուծում ԱԱՀ–ն ,պայմանագրի արժեքի մեջ մտած է ԱԱՀ,որը մեզ չեն տալու։Դե ես գրելու եմ առանց ԱԱՀ,ուղղակի իրենց տրված հաշվի և մեզ մոտ դուրս գրվածի մեջ կա տարբերություն ԱԱՀ–ի չափով։

Tigran

քանի որ աշխատանքի վայրը ՀՀ ն չէ պետք է գրեք հաշիվ վավերագիր, իսկ ԱԱՀ հարցում ունենք ԵՏՄ համաձայնագիր, դրանով կհիմնավորեք որ ԱԱհ եք վճարել, ու դրա կարգով կարող է ԱԱՀ ն հետ ստանաք,

Վիկա

Հարգելի Տիգրան,աշխատանքը կատարվել է ՀՀ–ում ՌԴ–ի համար,իրացման վայրը ՌԴ։Պայմանագրով ՌԴ–ն հանդիսանում է հարկային գործակալ և պայմանագրի գնի մեջ ներառված ԱԱՀ(20/120) ինքն է վճարում ՌԴ–ում։Մենք ստանում ենք գումարը առանց ԱԱՀ։Ես դուրս եմ գրում հաշիվ վավերագիր (գրում եմ գումարը առանց ԱԱՀ),բայց այդ գումարը տարբերվում է պայմանագրի գնից;Խնդրում եմ օգնեք;

Tigran

ՌԴ- ի հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագիրն էլ նայեք, իսկ ՀՕ 56 հոդվածը նայել եք ԱԱՀ ու հաշվի հետ կապված,

Վիկա

Շնորհակալ եմ, կնայեմ անպայման