Արման.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Ես ԱԱՀ վճարող ԱՁ եմ, նախորդ տարվա շրջանառությունս կազմել է 50 մլն դրամ: Ինչպիսի՞ եռամսյակային կամ տարեկան հաշվետվություններ պիտի հանձնեմ ՀՏ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արման.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Ես ԱԱՀ վճարող ԱՁ եմ, նախորդ տարվա շրջանառությունս կազմել է 50 մլն դրամ: Ինչպիսի՞ եռամսյակային կամ տարեկան հաշվետվություններ պիտի հանձնեմ ՀՏ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե Ձեր նախորդ տարվա շրջանառությունը կազմել է 50 մլն դրամ, այս տարի ԱԱՀ-ով հարկվելու համար Դուք պետք է ՏՀՏ հայտարարություն ներկայացնեք` հայտարարություն ԱԱՀ վճարող համարվելու համար, և կհամարվեք եռամսյակային ԱԱՀ վճարող:
Դեպք 1: Եթե Ձեր նախորդ տարվա շրջանառությունս կազմել է 50 մլն դրամ, այս տարի ԱԱՀ-ով հարկվելու համար Դուք պետք է ՏՀՏ հայտարարություն ներկայացնեք հայտարարություն ԱԱՀ վճարող համարվելու համար և կհամարվեք եռամսյակային ԱԱՀ վճարող:
Դեպք 2: Եթե Ձեր նախորդ տարվա շրջանառությունս կազմել է 50 մլն դրամ, բայց Ձեր վրա տարածվում է ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ի շեմը չկիրառելու դեպքերը, կհամարվեք եռամսյակային ԱԱՀ վճարող:
Մերսի, Կարեն ջան, ԱԱՀ-ի հաշվետվությունը եռամսյակային եմ հանձնելու, իսկ եկամտահարկին ու սոցին վերաբերող հաշվետվությունները եռամսյակայի՞ն են, թե՞ տարեկան: Եվ ե՞րբ են դրանց վերջնաժամկետները: Կանխավ շնորհակալություն:
Որպես Ա/Ձ կհանձնեք եկամուտների տարեկան հայտարարագիր (մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ) և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագիր (մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը ներառյալ), իսկ եթե ունեք վարձու աշխատողներ, ապա կհանձնեք եկամտահարկի (մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ) և սոց. վճարների եռամսյակային հաշվետվություններ (մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ):
Անչափ շնորհակալ եմ, Դուք ինձ շատ օգնեցիք:
Կներեք, բայց եթե դուք չեք գերազանցել 58 միլիոն 350 հազարը, ապա ԱԱՀ վճարող չեք, շրջանառության մասով:
Իրականում, քանի որ ես ներմուծող եմ, ՀՏ դիմում էի գրել, որ աշխատեմ ԱԱՀ-ի դաշտում: