Արաքս․
Հարգելի հաշվապահներ, պարզեցված հարկային համակարգում գործող սուբյեկտները պարտավո՞ր են վարել եկամուտների և ծախսերի հաշվառման գիրք, թե՞ ոչ։ Եվ չէի՞ք ասի՝ ինչպիսի՞ գրքերի և գրանցամատյանների առկայությունն է պարտադիր կամ ցանկալի։ Նախապես շնորհակալություն։
ՍՊԸ-ների դեպքում դրամարկղային գիրք է անհրաժեշտ վարել։
Մի ժամանակ կար պարզեցված հարկ, և կար հասույթի գիրք, որտեղ պետք է լրացվեր հասույթը։ Հիմա գրքերի կարիք չկա, քանի որ հաշիվները դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով։ Նույնիսկ կարող եք դրամարկղային գիրքը վարել էլեկտրոնային եղանակով։ Հրամանագիրքն էլ պարտադիր չէ։
Հիմա պարզեցված հարկ ասելով՝ երևի նկատի ունեք շրջանառության հարկը։ Կազմակերպությունների և ԱԱՀ վճարող համարվող ԱՁ-ների համար պարտադիր է միայն դրամարղկային գրքի վարումը։
Ներքին հաշվառման համար կամավոր վարեք, իսկ պարտադիրը էլեկտրոնային կամ թղթային եղանակով դրամակղային գիրք վարելն է, մնացած դեպքերում եթե կարիք ունեք գրանցամատյանների վարեք, մեկ էլ զորահավաքային մասով կա օրենքով պարտավորություն գրանցամատյան վարելու:
Ցանկացած կազմակերպության համար պարտադիր է միայն դրամարկղի գիրք վարելը թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Իսկ Ձեր ներքին աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար կարող եք վարել նաև գրանցամատյաններ։