Մելինե.
Բարև Ձեզ: Կասեք՝ ինչպես է հաշվարկվում ֆիզից ֆիզը: Օրինակ՝ եթե աշխատողի մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդը վերջանում է 26.02.21-ին և ինքը սպասում է երկրորդ բալիկին, երկրորդ ֆիզը հաշվելու համար ի՞նչն եմ հիմք վերցնում: Եվ առաջինի ավարտից հետո ես ազատում եմ իրեն, թե՞ երկրորդի ավարտից հետո եմ ազատում:
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Ոչ մի դեպքում չեք կարող ազատել,եթե ֆիզի ժամկետները համընկնում են մինչև 26.02.21-ի հետ, ապա ձևակերպելու եք երկրորդ ֆիզը, տվյալները պակաս եք գրել: