Վիկա.
Բարև ձեզ: Ես անհատ ձեռնարկատեր եմ, սակայն 6 ամիս է, ինչ բալիկս ծնվել է, չեմ աշխատում: Բիզնեսով զբաղվում է ամուսինս, ով գրանցված աշխատող է այդ նույն վայրում: Կասե՞ք՝ ինձ պետությունից գումար հասնու՞մ է դեկրետի համար, թե՞ ոչ, նշեմ նաև որ հղիության 7 ամսից հետո էլ աշխատել եմ ու գումար բնականաբար չեմ ստացել: Ինչպե՞ս և ու՞մ պետք է դիմեմ ամսական գումարի համար:
Դիմելու համար պետք է այցելեք այս կայքը՝ http://online.ssa.am/, ընդ որում երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմողը դիմել է նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում, կարևոր է նաև թե երեխան առաջինն է, երկրորդը թե երրորդը: Երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում տրվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ ընտանեկան դրամագլուխ: Նկատի առեք որ օրենքով մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի դրույթները չեն տարածվում միկրոձեռնարկատիրության վարձու աշխատողների (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների) վրա:
Պետք է գրանցման հայտի մեջ փոփոխություն անեք և նշեք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ու online.ssa.am կայքում էլ կարող եք գրանցվել ու ստանալ նպաստ: Բայց եթե միկրոձեռնարկատիրության դաշտում եք աշխատում, ապա չեք կարող օգտվել: Եթե միկրոյի դաշտում էլ չեք սոց.-երը պետք է վճարեք:
Բարև Ձեզ: Դիմումը ուղարկել եմ արդեն մեկ շաբաթ է անցել` պատասխան չկա, ե՞րբ կլինի պատասխանը:
Բարև Ձեզ: Ես իմ երեխայի դիմումը լրացնում եմ և վերջում է տալիս երեխայիս տվյալները ցույց չեն տալիս ՔԿԱԳ-ում:
Միգուցե սոցիալական քարտ չեք հանել երեխայի համար։
Բարև Ձեզ: Մի բան հարցնեմ: Ես ապրում եմ Վարդենիսում, ունեմ 4 ամսական երեխա և ուզում եմ իմանալ, թե պատճառը ո՞րն է, որ դիմում եմ ներկայացնում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար և մերժում ստանում: Ի դեպ, ևս ունեմ 2 անչափահաս երեխա և նպաստ նույնպես չեմ ստանում և ես ինքս չեմ աշխատում:
Եթե չեք աշխատում։ Առնվազն մեկ տարի պետք է փաստացի գրանցված լինեք գյուղական բնակավայրերում։
Հղումը՝ ssa.am
Բարև ձեզ: Մենք այդ դաշտը լրացնում ենք, բայց գրում է, որ գաղտնաբառը սխալ է։ Բայց առհասարակ չի լինում։ Կներեք՝ ո՞րն է խնդիրը:
Կներեք, ինձ մոտ նույն խնդիրն է։ Գրում եմ էլեկտրոնային փոստն ու գաղտնաբառը, գրում է՝ գաղտնաբառը սխալ է։
Բարև ձեզ: Ուզում եմ իմանալ՝ ե՞րբ կարող եմ դիմել երեխաներիս նպաստի համար: Նշեմ, որ ծնվել են 09.05.2021թ., երկվորյակ են:
Բարև ձեզ, ներեցեք` ուզում եմ գրանցվել ասում է` վավեր չէ էլեկտրոնային հասցես:
Մինչեւ 2 տարեկան երեխաների խնամքի տրամադրման գումարը։