Գայանե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք. բիզնեսի քարտից ինչպե՞ս օգտագործեմ անձնական՝ միայն աշխատավարձ վճարելո՞վ: Կարո՞ղ եմ շահույթ ցույց տալ և շահութահարկ վճարել, և քանի՞ տոկոսն է շահույթից: Իսկ առհաշիվը ինչպե՞ս է ձևակերպվում: Խնդրում եմ մանրամասն գրեք: Շատ շնորհակալ եմ
Կասեք՝ ի՞նչ բիզնես է, ո՞ր հարկային դաշտում է գործում, Դուք ՍՊԸ ե՞ք, թե՝ ԱՁ։
Բիզնես քարտերը Ձեզ տալիս են ոչ միայն ապրանքների և ծառայությունների վճարման հարմարավետություն և արագություն, այլև բիզնես ծախսերի մշտական վերահսկման հնարավորություն բանկի կողմից պարբերաբար տրամադրվող քարտային հաշվի քաղվածքի միջոցով, ներառյալ՝ ներկայացուցչական ծախսերը, հաշվապահական ձևակերպումները վճարման անդորրագրերի հիման վրա` առանց լրացուցիչ թղթաբանության և ժամանակի կորստի: Աշխատավարձ կարելի է աշխատողներին կանխիկ վճարելու դեպքում, բիզնեսի համար տարբեր ապրանքների ու ծառայությունների դիմաց անկանխիկ՝ պոս տերմինալներով վճարելու նպատակով, առհաշիվ գումարների ստացման համար: Առհաշիվ գումարների ծախսման հաշվով կա առհաշիվ գումարների ծախսման հաշվետվություն: Անհասկանալի է շահույթ ցույց տալ և շահութահարկ վճարել ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:
Հարցը լավ ձևակերպած չէ: Անհասկանալի է, ի՞նչ է նշանակում շահույթ ցույց տալ և շահութահարկ վճարել ծախսերից: