Ինչպե՞ս փոխել առք ու վաճառքի պայմանագիրը

Էմիլի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի հարց ունեմ: Առք և վաճառքի պայմանագիր է կնքվել, բայց որքան գինը նշվել է պայմանագրում և որքան նախատեսված է եղել բյուջեով անհրաժեշտ ապրանքը գնելուց, հետո արժեքը բարձրացել է մոտ 100 000 դրամով: Հիմա ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս անեմ՝ նոր պայմանագիր կքնե՞մ, նոր գնով, թե՞ հին պայմանագրի համար ի լրումն տամ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե բյուջեի ավելացում տրվելու է, ի լրումն կատարեք:

Էմիլի

Իսկ եթե բյուջեի փոփոխություն չանեմ, այլ մեկ այլ ընդհանուր ծախսերի մեջ ներառեմ ու ես ավելավցած գնով մեկ այլ պայմանագիր կնքեմ, հնարավո”ր է, թե սխալ կանեմ էդպես: Եվ եթե խնդրեմ՝ լրացման ձև կուղարկե՞ք։

Nerses

Համաձայնագիր կազմեք կցեք պայմանագրին:

Tigran

Լրացման ձև չունեմ, համաձայնագրով կամ լրացուցիչ պայմանագրով արեք, եթե բյուջետային կազմակերպություն չեք:

Էմիլի

Նման օրինակով պե՞տք է լինի համաձայնագիրը, մեր հիմնարկը ՀՈԱԿ է և մենք բյուջ ենք կազմում, ու չգիտեմ ինչպես անել:

Tigran

Այդ օրինակը դրա համար չի, ձեր հարցը գնումների օրենքի շրջանակում է, կա՛մ բանակցեք, կա՛մ թող համայնքը լրացուցիչ գումար տա, սա արդեն հաշվապահական հարց չի: