Ինչպե՞ս փոխանցել արձակուրդայինը

Հարգելի հաշվապահներ, արձակուրդայինը եթե երկու ամսվա մեջ է, հաշվետվությունը հաշվեգրման մեթոդով է, ամեն ամսվա համար առանձին, իսկ փոխանցումները հարկային կրկին ըստ ամիսների՞ է, թե՞ ընդհանուր ինչքան հաշվել ենք, այդքան էլ պետք է փոխանցել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե արձակուրդայինը ընկնում է 2 ամիսների ընթացքում, ապա հաշվետվությամբ ներկայացնում եք այն ամսում, երբ գնացել է, իսկ պահումների հանրագումարը հենց այդ ամսվա հաշվով էլ փոխանցում եք: Հետո որ կգա աշխատանքի, այդ ամսվա օրերին համապաասխան օրերի աշխատավարձի պահումները ու դրա հաշվետվությունը կներկայացնեք մյուս ամսվա հաշվարկով:

Հասմիկ

Բարև ձեզ: Որ խնդրեմ, ինձ 6-օրյա արձակուրդային հաշվարկի ձև կասե՞ք excel ֆայլում։

Tigran

Ձեր տվյալներով փորձեք հաշվել այս հղումով, excel ֆայլով չունեմ:

Հասմիկ

Բարև ձեզ: Որ խնդրեմ ինձ արձակուրդային հաշվարկի ձև կուղարկե՞ք, որ իմանամ ոնց կազմեմ excel ֆայլս: Շնորհակալ եմ։

Ալլա

Արձակուրդայինը հաշվարկվում և փոխանցվում է երկու ամսվա համար միասին, առնվազն արձակուրդ գնալուց երեք օր առաջ, բայց եկամտային հաշվարկի մեջ ցույց է տրվում ըստ ամիսների։

Անի

Ալլա ջան, փոխանցում ենք աշխատողին միասին, բայց հարկային փոխանցումը, ոչ թե հաշվարկը, էլի ըստ ամիսների՞ պետք է անել։

Ալլա

Հարկերը փոխանցում եք ըստ տրված հաշվետվությունների։

Nerses

Պետք է վճարեք միանգամից:

karine

Հարկերը փոխանցում եք միանգամից։

Անի

Կարինե ջան, այսինքն՝ հաշվետվության մեջ ամեն ամսվա համար ենք ներկայացնում, իսկ հարկերի վճարումը միանգամի՞ց: Օրենքի կարգավորում կարո՞ղ եք ասել ուսումնասիրեմ: