Ինչպե՞ս փակել Ա/Ձ-ն

Հովհաննես.

Բարև Ձեզ: Ես ուզում եմ փակել իմ Ա/Ձ-ն՝ կօգնե՞ք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Գործընթացը մի քիչ երկար է, սկզբում գնում եք պետ. ռեգիստր դիմում ներկայացնում, որից հետո պետք է տեղեկանքներ տանեք տարբեր կառույցներից՝ հարկային, կադաստր, ԴԱՀԿ, վարկային բյուրո և այլն որ վերջնական փակվի: Եթե Երևանում չեք՝ զանգեք ռեգիստրին տեսեք՝ ինչպես եք ներկայացնելու հաշվառումից դուրս գալու դիմումը:

Alla

Դուք կարող եք ընդամենը դիմում գրելով դադարեցնել Ա/Ձ-ի գործունեությունը անորոշ ժամկետով, հետագայում հնարավորություն ունենալով գործունեություն վերսկսել կրկին առանց նոր Ա/Ձ բացելով։ Դրա համար ընդամենը ներկայացնում եք https://file-online.taxservice.am/ կայքում հաշվետվություններ բաժնում թիվ 207 հայտարարություն` հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին։ Հաշվի առեք, որ դադարեցնելու պահին Ա/Ձ-ն չպետք է ունենա աշխատողներ։

Իննա

Պետք է հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգում հայտ ներկայացնեք գործունեության դադարեցման, նշելով ժամկետ կամ անորոշ ժամանակով։ 2-րդ տարբերակի դեպքում հետագայում կարող եք վերսկսել գործունեությունը, եթե ոչ՝ արդեն պետ. ռեգիստրում և հարկայինում դիմում պետք է ներկայացնել:

Armine Mkrtchyan

ՊԵԿ կայքում՝ Ձեր էջում, լրացնում եք 207 ձևը:

Maya

Հաշվետվությունների ներկայացման էլ․ համակարգով ներկայացնում եք 207 հաշվետվաձևատեսակը։

Karine

Հաշվի առեք նաև, որ անորոշ կամ որոշակի ժամկետով դադարացնելու պահին բյուջեին պարտքեր չունենաք։

Mkrtich

207 ձևը լրացնելուց հետո պետ ռեգիստր գնալու կարիք էլ չկա՞
Չգիտեմ պարտքեր ունեմ, թե ոչ, եթե հետագայում պարզվի որ ունեմ, ի՞նչ հետևանք կարող է ունենալ պարտքերով հանդերձ ԱՁ-ն փակելը։

Anushik

File-online համակարգի հաշվետվությունների ձևերից պետք է ներկայացնել 207 ձևը։ Եթե ուզում եք` կարող եք մոտենալ պետական ռեգիստրի գործակալություն և դուրս գալ հաշվառումից։

Nerses

Դիմում եք ներկայացնում պետ. ռեգիստր: Անհատ ձեռնարկատերը համարվում է հաշվառումից հանված դիմումը ներկայացնելու պահից, բացառությամբ այն դեպքերի, երբ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ներառված է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկում: Պետք է ուշադրություն դարձնեք որպեսզի չունենաք պարտավորություններ: