Ինչպե՞ս վարվել աշխատանքային պայմանագրի հետ

Անի.

Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետը սահմանված է եղել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը և նա 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի փետրվարի 17-ը ներառյալ գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, 2021 թվականի փետրվարի 18-ից անցնելու է երեխայի խնամքի արձակուդի՝ ինչպե՞ս վարվել նրա աշխատանքային պայմանագրի հետ: Հավելյալ նշեմ, որ այդ ընկերության համար ամեն տարի հաստիքացուցակ է փոխվում և բոլոր աշխատողների պայմանագրի ժամկետը նշվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը, իսկ հաջորդ տարվա հունվարին կնքվում է նոր համաձայնագիր, որով երկարացվում է պայմանագիրը և նշվում մնացած փոփոխությունները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Նրա աշխատանքային պայմանագիրը չի կարող դադարեցվել, նա կարող է լրիվ օգտվել հասանելիք մինչև 2տ. երեխայի խնամքի արձակուրդը:

Nerses

Պետք է օգտվի իր արձակուրդի իրավունքից:

karine

Երկարաձգեք աշխատանքային պայմանագրի ժամկետը

Անի

Աշխատողը 2021 թվականի փետրվարի 18-ից անցել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, սակայն նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը սահմանված է եղել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչպես պետք է վարվել նրա աշխատանքային պայմանագրի հետ, երկարացնել համաձայնագրով, կնքել նոր պայմանագիր թե օրենքի համաձայն այն կհամարվի անորոշ ժամկետով կնքված:

Tigran

Պետք չէ երկարացնել համաձայնագրով, կամ կնքել նոր պայմանագիր, այն չի համարվում դադարեցված, այլ օրենքի համաձայն օգտվում է հասանելիք երեխայի խնամքի արձակուրդից, որի համար նաև պետք է վճարել սոց. վճար: