Nver.
Հարգելի գործընկերներ, ուզում եմ լսել Ձեր կարծիքը այս իրավիճակի վերաբերյալ: Բեռներ փոխադրող ԱՁ-ն հարկվում է ԱԱՀ-ով, ժամանակին հայտ չներկայացնելու պատճառով: Լրացրել է հարկային հայտարարագիրը, ուղարկել ՊԵԿ, ներմուծման 20 %-ը վճարել բյուջե: ԱԱՀ-ի ամսական հաշվետվությունում առաջանում է ներմուծման հաշվանցման ենթակա ԱԱՀ, բայց քանի որ տվյալ անձը առք ու վաճառքով չի զբաղվում, այլ ծառայություն է մատուցում ֆիզիկական անձերին, հետևաբար ԱԱՀ-ի հաշվետվության վաճառքի մասով լրացնելու որևէ բան չի ունենում: Հիմա ինչպե՞ս վարվել ԱԱՀ-ի դեբետի հետ և ինչպե՞ս շտկել տվյալ իրավիճակը:
Երևի Ձեր կողմից բեռների փոխադրումը միջազգային է, եթե միջազգային է, ապա զուտ փոխադրման ծառայությունը չի հարկվում ԱԱՀ-ով: Ֆիզիկական անձանց ծառայության մատուցման Ձեր կերպը չեք նշել հստակ, որից հասկանալի կլիներ, թե ԱԱՀ կրեդիտի մասի առումով ի՞նչ խորհուրդ կարող ենք տալ:
Ես կարծում եմ, որ Ձեր գործունեությունը հարկվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով, համաձայն ՀՕ Հոդված 65-ի 2-րդ կետի, այն է՝
2. ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հետևյալ գործարքները.
4) բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման՝ միջազգային տրանսպորտային ծառայությունների մատուցումը: Սույն կետի կիրառության իմաստով՝
ա. բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայությունը համարվում է միջազգային, եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետությունում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կամ եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.
բ. տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը։
Հետևաբար՝ համաձայն Հոդված 74. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը
2,Եթե յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին:
3. ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների իրականացման դեպքում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում են միասնական հաշվին, եթե հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար: Այս դեպքում հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի այն մասը, որը չի գերազանցում հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազայի 20 տոկոսը, իսկ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի այդ չափը գերազանցող մասը շարունակվում է հաշվառվել որպես փոխհատուցվող գումար և հետագայում ԱԱՀ-ի գումարի գծով հարկային պարտավորությունների մարմանն ուղղվում է կամ միասնական հաշվին մուտքագրվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
Եթե կատարում է բեռնափոխադրումներ, Ռուսաստանից բեռներ է տեղափոխում և հանձնում ֆիզիկական անձանց, ապա պետք է պայմանագիր կնքվի տվյալ ապրանքի տիրոջ հետ և մատակարարաման հասցեն նշվի ապրանքի տիրոջ հասցեն: Կարելի է իրավական տեսակը փոխել` դառնալ ՍՊԸ, գրանցել աշխատող և գործել միկրոի դաշտում:
ԱԱՀ-ի դեբետի հետ կապված` եթե յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին:
Եթե ես դեկտեմբեր ամսին ունեմ վաճառքից առաջացած ԱԱՀ 8 000 000 ՀՀ դրամ և անցած ամիսներից էլ ունեմ այդ չափ ԱԱՀ դեբետ, ե՞րբ եմ դիմում գրում կամ կարո՞ղ է մեկը մյուսով պակասեցվել:
Իմ կարծիքով Դուք ներմուծման 20%-ը չպետք է մուծեիք, քանի որ դա Ձեր բեռը չէր։ Դիմեք հարկային այդ գումարը միասնական հաշվին փոխանցելու համար:
Պետք է հայտարարագիրը ճշտել՝ զրոյացնել: Էլեկտրոնային համակարգով դիմում գրեք, հարկային մարմինը ուսումնասիրության հիման վրա գումարը կմուտքագրի միասնական հաշվին: