Բարև Ձեզ։ Եթե աշխատողը կորոնավիրուսով է վարակվել` ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել: Փոխարինողին հրաման պե՞տք է տանք, թե՞ ոչ, և ինչպե՞ս է վարձատրվում հիվանդը և փոխարինողը:
Բարև Ձեզ: Բացակա աշխատողի համար հաշվարկվում և վճարվում է նպաստ անաշխատունակության թերթիկի հիման վրա, իսկ փոխարինող աշխատողի հետ կնքվում է համաձայնագիր` մյուս աշխատողի պարտականությունները ժամանակավորապես կատարելու համար` համապատասխան վճարով։
Հիվանդը բերում է բյուլետեն պոլիկլինիկայից, իսկ փոխարինողին կարող եք լրացուցիչ վարձատրել, որը կարող է լինել լրավճարի ձևով:
Բարև Ձեզ: Բացակա աշխատողի համար հաշվարկվում և վճարվում է նպաստ անաշխատունակության թերթիկի հիման վրա, իսկ փոխարինող աշխատողի հետ կնքվում է համաձայնագիր` մյուս աշխատողի պարտականությունները ժամանակավորապես կատարելու համար` համապատասխան վճարով։
Հիվանդի դեպքում հաշվարկվում է հիվանդության նպաստ, իսկ փոխարինողի հետ կնքվում է համաձայնագիր։