Ինչպե՞ս ստանալ վերջնահաշվարկը

Astghik.

Բարև ձեզ:
Աշխատել եմ 4 ամիս` գրանցված եղել 3 ամիս: Աշխատանքից ազատվել եմ և ունեմ համապատասխան փաստաթուղթ, որտեղ ասվում է. հաշվապահությանը կատարել վերջնահաշվարկ –/–/– – –/–/– թթ ժամանակահատվածի համար, որը դեռևս չի վճարվել և, կարծես թե, գործատուն չի էլ պատրաստվում վճարի:
Ինչպե՞ս ստանալ այդ գումարը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վիկա

1 տարբերակ` խոսեք իրանց հետ, ասեք, որ եթե չտան գումարը, ապա կդիմեք հարկային
2 տարբերակ` դիմեք հարկային և աշխատանքի տեսչություն, որը հիմա առողջապահության նախարարության մի մասն է

Լևոն

Հիմք հանդիսացող փաստաթուղթ ունեք, ներկայացրեք գործատուին ու պահանջեք վճարել:

GOG

Ազատման հրամանի 2-րդ օրինակը ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում իրավունք ունեք դիմելու դատարան, եթե համաձայն չեք ազատման հրամանի հետ և այլն, բայց չեմ կարծում դրա կարիքը լինի, նախընտրելի է գործատուի հետ կարգավորեք Ձեր հարցը: 3 ամսվա համար ընդամենը մի քանի օրվա արձակուրդային օրեք կուտակել, իսկ վերջնահաշվարկ նշանակում է Ձեզ հասանելիք աշխատավարձը, արձակուրդը, հավելումները և այլն: Վերջնահաշվարկը կատարվում է ազատման օրը, եթե չի կատարվում, ապա յուրաքանչյուր ուշացրած օրվա համար գործատուն վճարում է տույժ 0,15 տոկոսի չափով չվճարված գումարից ելնելով: