Ինչպե՞ս ստանալ դեղատան լիցենզիա

Վահե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք՝ ինչպե՞ս ստանալ լիցենզիա դեղատուն բացելու համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Դեղատան լիցենզիա ստանալու համար պետք է դիմել առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալություն, ապահովել անհրաժեշտ չափորոշիչները, մուծել օրենքով նախատեսված պետական տուրք:

Մանե

Դեղատնային գործունեության իրականացման լիցենզիաները տրվում են բարդ ընթացակարգով, անժամկետ: Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք՝ oրենքով սահմանված կարգով և չափով:
Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում դեղատնային գործունեությամբ կարող են զբաղվել իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը, որոնց գործունեության համար պահանջվում է մասնագիտական որակավորման ստուգում:
Հայտատուն դեղատնային գործունեության լիցենզավորման համար oրենքի համաձայն ներկայացնում է՝
1) լիցենզիա ստանալու մասին հայտը՝ համաձայն NN 1 և 2 ձևերի, նշելով՝
ա. իրավաբանական անձը՝ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը և իրականացման ձևը (դեղատան կամ դեղատնային կրպակ), որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. անհատ ձեռնարկատերը՝ անունը, ազգանունը, բնակության և մասնագիտական գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը և իրականացման ձևը (դեղատան կամ դեղատնային կրպակ), որը հայտատուն մտադիր է իրականացնել,
գ. իրավաբանական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ՝ հարկ վճարողի հաշվառման համարի և սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվությունը,
2) իրավաբանական անձը՝ կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատերը՝ պետական գրանցման վկայականի պատճենը,
3) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,
4) լիցենզավորվող գործունեության տեսակի տարածքի համապատասխան իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը:

Անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել դիմումների ձևերը և մնացած բոլոր մանրամասներն ու ընթացակարգը:

Գայանե

Ներեցեք, ի՞նչ նկատի ունեն՝ ասելով՝ «…որոնց գործունեության համար պահանջվում է մասնագիտական որակավորման ստուգում»։ Այսինքն՝ դեղատան գործունեություն սկսելու համար անհրաժեշտ է դեղագործի կամ դեղագետի դիպլո՞մ։

Մարիաննա

ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 747-Ն որոշում

Դեղատնային գործունեություն կարող են իրականացնել պետական ուսումնական հաստատություն կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված և վերջին 5 տարվա ընթացքում մասնագիտական վերապատրաստում անցած դեղագետներ ու դեղագործներ:

Դեղատնային գործունեությունը դեղատան միջոցով իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա առնվազն մեկ դեղագետ:

Լիանա

Հարգելի Մանե, ինչպե՞ս կապվենք Ձեզ հետ:

Սուրեն

Մանե ջան, ինչպե՞ս կարող ենք կապվել Ձեզ հետ։

Կորյուն

Բարև Ձեզ, Մանե ջան: Ինչպե՞ս կարող եմ Ձեզ հետ կապվել դեղատուն բացելու հարցով:

Տաթև

Մանե ջան, բարև ձեզ։ Ինչպե՞ս կարող ենք կապնվել ձեզ հետ։

Գառնիկ

Մանե, Ձեզ հետ կարո՞ղ ենք կապնվել: Կանխավ շնորհակալություն:

Գոռ

Բարև ձեզ։ Եթե տարածքը ոչ թե սեփականություն է, այլ պայմանագրով երկարաժամկետ վարձակալված, հնարավոր չէ դեղատուն բացել?

Григор Мирзоян

Բարև Ձեզ, շինության հետ կապված չափորոշիչները կասե՞ք:

Գայանե

Եթե ես ավարտել եմ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ,,Դեղագործական քիմիա.. կարո՞ղ եմ դեղատուն բացել, թե պետք է ավարտեմ մագիստրարուրան ևս: