Արփինե.
Հարգելիներս, ուսումնասիրելով ՀՀ հարկային օրենսգրքի 380-րդ հոդվածը՝ պարզ դարձավ, որ գյուղատնտեսական կոոպերատիվը կարող է չօգտագործել ՀԴՄ և իր արտադրանքը վաճառել տրանսպորտային միջոցներով, սակայն այդ դեպքում ինչպե՞ս ֆիքսել եկամուտները, եթե ընկերությունը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է:
Եթե ունեք դրամարկղային գիրք, դրամական մուտքերը կանխիկով մուտք արեք, իսկ բանկի մուտքերն էլ բնականաբար երևում է, գումարն էլ կլինի Ձեր հասույթը:
Գյուղատնտեսական կոոպերատիվը դա կազմակերպություն է, և հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է: Եթե իրականացնում եք գյուղատնտեսական արտադրանքի վաճառք տրանսպորտային միջոցներով առևտրի իրականացման վայրերում գտնվող վաճառասեղաններից՝շուկաներիում, որտեղ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր չէ: Այդ դեպքում ստացվող եկամուտները,հաշվառեք էլեկտրոնային եղանակով դուրս գրելով ապրանքի տեղափոխության բեռնագրերի հիման վրա, որը կիրառվում է ապրանքի տեղափոխությունը փաստաթղթավորելու համար:
ԿԱՐԵՎՈՐ հանգամանք հաշվի չեք առել. նախ պետք է կանոնադրությունում ստուգեք արդյոք Ձեր կոպերատիվը շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձ է: Ամենայն հավանականությամբ լինելու է ոչ: Հետևաբար դուք չեք կարող հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Միկրոձեռնարկատիրություն է համարվում սույն գլխով սահմանված չափանիշները բավարարող ռեզիդենտ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական եկամուտ ստանալու նպատակով իրականացվող գործունեությունը: