Հայկ.
Բարև ձեզ: Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն անհուսալի դեբիտորական և կրեդիտորկան պարտքերի մասով ինչպե՞ս պետք է վարվի, եթե վերագրում է համապատասխանաբար ծախսերին և եկամուտներին: Նկատի ունեմ՝ ի՞նչ հարկեր կառաջանան և ո՞ր հաշվետվության մեջ պետք է արտացոլվեն:
Շրջ. հարկով աշխատող կազմակերպությունը հաշվետվության մեջ չի նշում դեբիտորական և կրեդիտորկան պարտքերի մասին որևէ տեղեկություն, այսինքն` ոչ մի հարկի ավելացում կամ պակասեցում չի առաջանալու:
ՀՕ Հոդված 256. Շրջանառության հարկով հարկման օբյեկտը
1. Շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը: Սույն մասի կիրառության իմաստով` ծառայությունների մատուցում են համարվում նաև ոչ նյութական ակտիվների օտարման գործարքները, ինչպես նաև այն գործարքները, որոնց դիմաց ստացվում են վարձակալական կամ օգտագործման վճար, տոկոս և (կամ) ռոյալթի:
Հոդված 257. Շրջանառության հարկով հարկման բազան
1. Շրջանառության հարկով հարկման բազա է համարվում Օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը:
Այսինքն՝ անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մասով համապատասխանաբար ծախսերը և եկամուտները հաշվի չեն առնվում շրջանառության հարկով աշխատող կազմակերպության շրջանառության հարկով հարկման բազայի հաշվարկման համար։
Առաջինը հարկային հաշվառումը և ֆինանսական հաշվառումը տարբեր են, անհուսալի դեբիտորական և կրեդիտորկան պարտքերի մասով պետք է վարվեք այնպես, ինչպես կարգն է, քանի որ շրջ. հարկ վճարողները եկամուտների հաշվառումն իրականացնում են այնպես, ինչպես շահութահարկ վճարողները:
Շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, իսկ անհուսալի պարտքերը ՇՀ-ով հարկման օբյեկտ չեն։