Hayk.
Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ը աշխատում է շրջհարկով, ունի քարտային հաշիվ: Տնօրենը, որը միաժամանակ նաև միակ հիմնադիրն է, ժամանակ առ ժամանակ քարտային հաշվից անձնական բնույթի ծախսեր է կատարում /օրինակ՝ սրճարանում կամ խանութում քարտով վճարումներ և այլն/: Այդ գործարքները ինչպե՞ս պետք է ձևակերպել, և արդյո՞ք այդ ծախսը կարելի է նվազեցնել շահաբաժնից:
Նախապես շնորհակալություն:
Պետք է օրինակ սրճարանում քարտով վճարումներ դիտարկեք որպես ներկայացուցչական ծախսեր, խանութում քարտով վճարումները կարող է և անձնական են կամ ընկերության համար: Ամեն դեպքում առհաշիվ ծախսեր են:
Ես կասեի տնօրենը ինչու է անձնական ծախսերը անում հիմնարկի հաշվից… դա ճիշտ չի և չի կարող նվազեցվել շահույթից, դե թող անձնական կոմունալներն ու մյուս վարձերն էլ տա այդ հաշվից… չի ընդունվում ծախս և վերջ: Եթե ունեք փոխառություն վերցված իրենից կարող եք փակել փոխառությունը:
Անձնական ծախսերը պետք է առանձնացվեն կազմակերպության ծախսերից, որը կազմակերպությանն է վերաբերվում կարող է նվազեցվել:
Ներսես ջան, կարո՞ղ եք տալ հղում օրենքի, ինչ հիմքով է շրջ․ հարկ վճարողը նվազեցնում շահաբաժնի հարկման բազան։ Կանխավ շնորհակալ եմ։