Ինչպե՞ս պետք է հաշվարկվի աշխատավարձը

Մարիամ Մ.

Շնորհակալ կլինեմ, եթե տեղեկատվություն տրամադրեք հետևյալ հարցի շուրջ:

Ընկերության տնօրենի միամսյա բացակայության ընթացքում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մինչ այդ 0,5 դրույքաչափով հաշվառված բաժնի ղեկավարը: Ինչպե՞ս պետք է հաշվառվի այդ աշխատակցի նշված ամսվա աշխատավարձը:

Կանխավ շնորհակալ եմ արձագանքի համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Varduhi

Հարգելի Մարիամ,
նախ նշեմ, որ 0.5 դրույքաչափ գոյություն չունի: ԱՕ կարգավորվում է, որ աշխատանքային վարձատրության ձևերն են` ժամային, գործավարձային, ամսական դրույքաչափ:

Ձեր հարցի վերաբերյալ.
Հոդված 106.
1. Գործատուն իրավունք ունի աշխատողին մինչև մեկ ամիս ժամկետով նույն աշխատավայրում փոխադրելու աշխատանքային պայմանագրով չնախատեսված այլ աշխատանքի, ինչպես նաև փոփոխելու աշխատանքային պայմանագրի սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված պայմանները:
2. Արգելվում է աշխատողին փոխադրել նրա առողջական վիճակին հակացուցված աշխատանքի:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում աշխատանքի վարձատրությունը կատարվում է կատարված աշխատանքին համապատասխան: Եթե այլ աշխատանքի փոխադրման դեպքում աշխատողից անկախ պատճառներով նրա աշխատավարձը նվազում է, ապա պահպանվում է նրա նախկին աշխատանքի վերջին ամսվա աշխատավարձի չափը:

Մարիամ

Շատ շնորհակալ եմ պատասխանի համար։