Սաթենիկ․
Բարև ձեզ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի ամենամյա հերթական արձակուրդը, եթե առաջին կիսամյակում դպրոցը աշխատել է 6-օրյա, իսկ երկրորդ կիսամյակում՝ 5-օրյա ռեժիմով։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սաթենիկ․
Բարև ձեզ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի ամենամյա հերթական արձակուրդը, եթե առաջին կիսամյակում դպրոցը աշխատել է 6-օրյա, իսկ երկրորդ կիսամյակում՝ 5-օրյա ռեժիմով։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ստանդարտ եղանակով՝ 20օր+երկարացված արձակուրդի օրեր: 6-օրյակի սահմանումը ուներ ժամանակավոր ու օրենքով չսահմանված վիճակ էր:
Աշխատանքային օրենսգրքի հոդված 195. Միջին աշխատավարձը
2. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
3. Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:
Առաջին կիսամյակին հասանելի արձակուրդի օրերի քանակը բազմապատկեք համապատասխան միջին օրական աշխատավարձի չափով, նույնը արեք երկրորդ կիսամյակի համար, և դրանց գումարը կլինի ընդհանուր արձակուրդայինի գումարը։
Առհասարակ 5օրյակի համար ամիսը կուտակվում է 1,67 օր, իսկ 6օրյակի համար 2 օր, բայց դպրոցներին, որ աշխատել եմ 6 օր շաբաթական դա նախարարությունը չի ընդունել օրենքով 6օրյա, դա ուղղակի արված էր որ ծրագրերը հասցնեիք, հետևաբար դպրոցները աշխատել են 5օրյա շաբաթ: