Ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկը

Էմիլի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկը: Մեր կազմակերպությունը ՀՈԱԿ է և տարեկան պետք է ուղարկենք: Ինչպե՞ս կարող եմ հաշվել և ի՞նչ որ ձև կա հաշվարկման:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մանե

Հոդված 105. Շահութահարկով հարկման բազան
1. Շահութահարկով հարկման բազա են համարվում՝
1) ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար՝ հարկվող շահույթը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումների դրական տարբերություն.

Հոդված 130. Պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարի հաշվարկման կարգը
1. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ռեզիդենտ շահութահարկ վճարողները պետական բյուջե են վճարում այդ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարների և շահութահարկի նվազեցվող գումարների դրական տարբերությունը: Սույն մասի կիրառության իմաստով՝ շահութահարկի նվազեցվող գումարներ են համարվում՝
1) Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով հաշվարկված շահութահարկի կանխավճարները.
2) Օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված՝ օտարերկրյա պետություններում գանձված շահութահարկի կամ շահույթից հաշվարկվող այլ հարկի գումարները.
3) Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված՝ շահութահարկի նվազեցվող գումարները:

Tigran

Այո կա հաշվարկման կարգ, պետք է կարդաք ու լրացնեք:

Gevs

Հարգելի Էմիլի, Ձեր ֆիրմայի կողմից դուրս գրված հաշիվների /այն է մուտքեր կամ հասույթ, անկախ նրանից գումարը փոխանցվված է, թե չէ/ հանում եք ծախսերը:

Gevs

Հոդված 105 և 130