Ինչպե՞ս պետք է հաշվարկել նպաստը

Arevik Hovakimyan.

Ողջույն, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:
Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ 140 օրվա համար, այն հաշվարկվել և վճարվել է, սակայն ծննաբերությունը տեղի է ունեցել կեսարյան հատմամբ է նորից տրվել է անաշխատունակության թերթիկ, 15 օրվա: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս պետք է հաշվարկել այդ նպաստը։ Առանձի՞ն 15 օրվա, որպես հիվանդության նպաստ։ Եվ եթե այո, ապա նախորդ 12 ամիսների աշխատավարձի մեջ պե՞տք է ընդգրկել 140 օրվա արդեն, իսկ ստացած նպաստը որպես եկամուտ, թե՞ միայն անաշխատունակության թերթիկ ստանալու ամսվա աշխատավարձն է լրացվում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Դա համարվում է բարդ ծննդաբերություն, պետք է հաշվարկել այդ նպաստը որպես վճարվածի շարունակություն, որպես մայրության նպաստ։ Նույն հաշվարկված միջինը հաշվարկում եք նաև այդ 15 օրվա հաշվով ու եկամտայինը պահում ու վճարում:

Մարիաննա

Բարև Ձեզ: Դա հիվանդության նպաստ չէ, մայրության նպաստի նոր հաշվարկ եք անում՝ վերցնելով 140 օրվա համար ստացած նույն միջին ամսական աշխատավարձը, և նույն կերպ հաշվարկում 15 օրվա համար:

Անի

Մարիաննա ջան, այսինքն՝ նույն միջինով հաշվարկում ենք այդ 15 օրվա հաշրկման ժամանակ չի՞ ներառվում մինչ 140 օրվա սկսվելու համար հաշվարկված աշխատավարձը:

Մարիաննա

Այո, Անի ջան, նույն միջինն ենք վերցնում, նույն հաշվարկը անում ենք ևս 15 օրվա համար, ինչպես նշեցինք՝ ստացվում է, որ հաշվարկում ենք ոչ թե 140, այլ 155 օրվա համար:

Arevik Hovakimyan

Հարգելի Մարիաննա, այսինքն` այն հաշվարկային աշխատավարձը (12 ամսվա), որով հաշվել ենք 140 օրվա նպաստը պե՞տք է արդեն հաշվել 15 օրվա համար, կստացվի այն որ հենց սկզբից հաշվել 155 օրվա: Ճի՞շտ եմ հասկանում:

Մարիաննա

Այո, հարգելի Արևիկ, ստացվում է, որ հաշվարկում եք ոչ թե 140, այլ 155 օրվա համար, բարդ ծննդաբերություն է համարվում, ուղղակի նախապես չեն իմանում, որ պետք է լինի կեսարյան հատում, անաշխատունակության 2-րդ թերթիկը հետո են բերում, դա համարվում է առաջինի շարունակությունը:

Arevik Hovakimyan

Շնորհակալ եմ ))