Ինչպե՞ս պետք է կատարել վերջնահաշվարկը

Ալլա.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել` ինչպե՞ս պետք է կատարեմ աշխատողի վերջնահաշվարկը, եթե 20 տարի աշխատելուց հետո մահացել է ու արձակարդում էլ եղել է երևի մի 5 անգամ: Արդյո՞ք պետք է բոլոր տարիների չգնացաց արձակուրդի օրերը հաշվեմ, ու որ տարվա աշխատավարձը պետք է վերցնեմ միջինի համար: Ու եթե դժվար չէ` կասե՞ք , թե քանի արձակուրդային օր է հասնում դպրոցի աշխատողներին: Կանխավ շնոհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ofelia

Ըստ ՀՀ ԱՕ-ի 5-օրյա աշխատանաքային շաբաթի համար աշխատողին հասնում է 20, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում՝ 24 աշխատանքային օր: Ինձ թվում է` դպրոցի աշխատողների համար էլ նույնը կլինի, կամ էլ միգուցե իրենց լրացուցիչ արձակուրդ էլ է հասնում, այդ առանձնահատկությունները չգիտեմ: Այո, պիտի վերջնահաշվարկի համար բոլոր տարիների համար հաշվարկեք արձակաուրդային: Ըստ ՀՀ ԱՕ-ի միջին աշխատավարձի համար պիտի վերցնեք վերջնահաշվարկ կատարերու ամսվան նախորդող 12 ամիսների միջին աշխատավարձը:

Գոհար

Հանրակրթական հիմնական ընդհանուր, հատուկ և մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասավանդող (ուսուցիչ, ուսուցիչ-դաստիարակ), հոգեբան, արատաբան, զինվորական ղեկավար (զինղեկ), երեխաների խնամքի աշխատող, սոցիալական մանկավարժն ունեն ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք, այն է 5-օրյա աշխատանքային ռեժիմի դեպքում ՝ 35 օր, 6-օրյա աշխատանքային ռեժիմի դեպքում ՝ 42օր
ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 1-ի N 1599-Ն որոշում
ԱՄԵՆԱՄՅԱ ԵՐԿԱՐԱՑՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ