Ինչպե՞ս պետք է կազմակերպել հաշվապահությունը

Սիմոնյան.

Բարև Ձեզ: Ո՞վ կարող է ինձ ասել, եթե նույն Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել գործունեությամբ, որը կարող է գործել միկրոի դաշտում և գործունեությամբ, որը միկրոի դաշտից դուրս է, այս դեպքում՝ ինչպե՞ս պետք է կազմակերպել հաշվապահությունը: Ո՞ր հարկային ռեժիմն է գործում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest


9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Պետք է գործեք ընդհանուր հարկային դաշտում:

Արթուր

Ինչու՞ միանգամից՝ ընդհանուր հարկային դաշտ, միգուցե ԱՁ-ն համապատասխանում է շրջանառության հարկի համակարգով աշխատելու պայմաններին։

Տիգրան

Այդպես չի լինի, կա 3 հարկման համակարգ, եթե հայտարարություն տրվել է մեկ համակարգի հաշվով դա է, իսկ միկրոյի համակարգով սահմանափակ են գործունեության տեսակները, ավելի լա՞վ չէ աշխատեք շրջհարկով և ամեն ինչ նորմալ կլինի: Նախկինում կար նման բան, արտոնագրայինի հետ կապված, հիմա չկա:

Սիմոնյան

Տիգրան ջան, իսկ մարզում գործող մթերային խանութը կարո՞ղ է չէ գործել միկրոի դաշտում, եթե դուրս չգրի հաշիվ վավերագիր ԱՁ-ի կամ իրավաբանական անձի: Եվ, եթե շրջհարկ վճարող անձը ներմուծում է կատարում՝ այդ դեպքում ինչպե՞ս է լինում ԱԱՀ-ի պահը, պետք է անցնի՞ ընդհանուր հարկման ռեժիմ, թե՞ ուղղակի վճարում է առաջացող հարկը, և ուղարկում ԱԱՀ-ի հաշվետվություն:

Տիգրան

Մարզում գործող մթերային խանութը կարող է գործել միկրոի դաշտում, եթե տոնավաճառում, առևտրի կենտրոնում, կազմակերպման վայրում չէ, եթե ապրանքների մատակարարման գործարքներ կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին չի իրականացրել՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։
Ներմուծման դեպքում պետք է ԱԱՀ-ն վճարվի, քանի որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում`
1) ՀՀ ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից. պարտավոր են Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ գործարքներից և (կամ) գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները, սակայն հաշվետվություն դրա մասով չեն ներկայացցնում:
2) Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից (այդ թվում` ոչ ամբողջական ամսվա համար), որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:
3) Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:

Ալլա

Եթե գործունեությունները տարբեր հարկման դաշտերի են վերաբերվում, ապա կամ պետք է տարբեր ԱՁ-ներով գործեք, կամ ընտրեք շրջհարկի դաշտը, կամ ընդհանուր հարկման դաշտը, եթե երկրորդ գործունեության տեսակը վերաբերվում է ընդհանուր հարկման դաշտին։

Anushik

Հարգելի Սիմոնյան, կնշե՞ք գործունեության տեսակները, փորձեմ խորհուրդ տալ:

karine

Միևնույն Ա/Ձ-ն չի կարող միաժամանակ գործել երկու տարբեր հարկային դաշտում։ Դուք պետք է աշխատեք կամ շրջհարկով, կամ անցնեք ընդհանուր հարկման դաշտ։ Եթե հաճախակի են լինելու ներմուծումները՝ խորհուրդ կտայի անցնել ԱԱՀ-ի դաշտ, որպեսզի այն կարողանաք հաշվանցել։

Nerses

Դուք պետք է ընտրեք մեկ հարկման համակարգ: