Սոֆյա.
Բարև ձեզ։ Ամուսինս 8 տարի առաջ ԱՁ է բացել սննդի կետ աշխատացնելու համար, սակայն այդպես էլ գործունեություն չի ծավալել: Հիմա ինչպե՞ս պետք է լուծարել այդ ԱՁ-ն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սոֆյա.
Բարև ձեզ։ Ամուսինս 8 տարի առաջ ԱՁ է բացել սննդի կետ աշխատացնելու համար, սակայն այդպես էլ գործունեություն չի ծավալել: Հիմա ինչպե՞ս պետք է լուծարել այդ ԱՁ-ն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ՀՕ-215-Ն, հոդված 12. Հարկ վճարողներին հաշվառումից հանելը.
1. Օրենքով սահմանված դեպքերում կազմակերպությունները լուծարման (անհատ ձեռնարկատերերը` գործունեության դադարեցման) գործընթաց սկսելու մասին պետական ռեգիստրի մարմին դիմում ներկայացնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում`
1) դիմում.
2) պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանման (հասարակական միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների միությունների դեպքում` պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի) կողմից պետական գրանցամատյանում իրավաբանական անձի լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման) գործընթացում գտնվելու մասին պետական գրանցման վկայականի հերթական ներդիրի պատճենը:
2. Լուծարվելու (գործունեությունը դադարեցնելու) վերաբերյալ հարկ վճարողի դիմումի համաձայն հարկային մարմինը լուծարային ստուգումն սկսում է հարկ վճարողից դիմումը և լուծարային հաշվարկները, հաշվետվությունները, հաշվեկշիռն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
3. Օրենքով սահմանված կարգով հարկ վճարողների մոտ իրականացված լուծարային ստուգման արդյունքներով հարկ վճարողներին տրամադրվում է տեղեկանք պետական բյուջեի հանդեպ հարկային (այդ թվում՝ հարկային մարմնի կողմից գանձվող պարտադիր այլ վճարների) պարտավորությունների վերաբերյալ:
4. Կազմակերպությունը համարվում է հանված հարկային հաշվառումից՝ այդ մասին հարկային մարմնում հաշվառված կազմակերպությունների վերաբերյալ տվյալների միասնական ռեեստրում համապատասխան գրառում կատարելու պահից:
5. Ֆիզիկական անձը համարվում է հանված հարկային հաշվառումից՝ այդ մասին հարկային մարմնում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրում համապատասխան գրառում կատարելու պահից:
6. Ֆիզիկական անձի մահվան դեպքում հարկային մարմինը սահմանված կարգով նրան հանում է հարկային հաշվառումից:
7. Պետական բյուջեի հանդեպ հարկային (այդ թվում՝ հարկային մարմնի կողմից գանձվող պարտադիր այլ վճարների) պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքի ձևը, տրամադրման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի ղեկավարը:
Հուսով եմ՝ Ձեր հարցի պատասխանը ստացաք:
Ուղղակի մտնում եք Ձեր էջ, լրացնում 207 ձևը, տալիս ժամանակավոր դադար։
Նախապես նաև պետք է ստուգել՝ եթե որևէ գործունեություն չի արվել, միգուցե ավտոմատ արդեն լուծարվել է:
Կարիք չկա այն լուծարելու, այն հավանաբար օրենքի ուժով արդեն դադարեցված է, նայեք այստեղ Ձեր տվյալներով:
Բարև Ձեզ: Չե՞ք ասի՝ հնարավո՞ր է հետին ամսաթվով ԱՁ-ն դադարեցում տալ, եթե գործունեություն ընդհանրապես չի ծավալվել: Շնորհակալություն: