Լևոն.
Բարև ձեզ: Ա/Ձ-ն հարկվում է շրջ. հարկով և չունի աշխատող, և կարիք կա նոր աշխատողի: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս պետք է գրանցել նոր աշխատողին, և ի՞նչ հաշվետվություններ կավելանան:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լևոն.
Բարև ձեզ: Ա/Ձ-ն հարկվում է շրջ. հարկով և չունի աշխատող, և կարիք կա նոր աշխատողի: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս պետք է գրանցել նոր աշխատողին, և ի՞նչ հաշվետվություններ կավելանան:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Աշխատողի անձնագրի, սոց. քարտի և մասնագիտությունը հավաստող փաստաթղթերի հիման վրա taxservice.am կայքի Ձեր էջում լրացնում եք 79 ձևը աշխատանքի ընդունելուց մեկ օր առաջ: Ամեն ամիս պետք է հանձնել 189 ձևը:
Հարկային հաշվետվություններ բաժնից պետք է ընտրեք թիվ 79 ձևը և լրացնեք այն յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի անցնելու նախորդ օրվանից ոչ ուշ: Այնուհետև մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը ներկայացնում եք թիվ 189 հաշվարկը՝ եկամտային հարկի և սոցիալական վճարների:
Անձնագրի և սոց. քարտի հիման վրա և ըստ աշխատատեղի ներկայացնում եք գրանցման հայտ, իսկ ամեն ամիս ներկայացնում եք եկամտային հարկի հաշվարկ՝ հարկային հաշվետվությունների ծրագրով:
Աշխատողին գրանցելու համար աշխատողի՝ աշխատանքի անցնելուց օր առաջ պետք է տալ գրանցման հայտ՝ լրացնելով 79 ձևի պահանջվող սյունակները: Հետագայում պետք է ամեն ամիս աշխատողին գրել աշխատավարձ և այն ներկայացնել ամենամսյա հաշվետվությունում՝ ձև 189-ում, որի մեջ էլ ներառվում են աշխատողից պահվող եկամտային հարկը և սոցիալական վճարը (բացառությամբ դրոշմանիշային վճարի), իսկ աշխատողի չվճարվող արձակուրդի ժամանակ նույն ձևում լրացվում է համապատասխան դաշտը։