Գայանե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ` ինչպես ճիշտ կազմակերպել արձակուրդները: Տվյալ ՍՊԸ-ում ես նոր եմ աշխատանքի անցել, աշխատողները 2008թ.-ից առ 2012թ. չեն ունեցել ամենամյա արձակուրդ: Արդյո՞ք կարող եմ ես 2009, 2010 թվականների համար գրանցել չվճարվող արձակուրդ, որպեսզի խախտում չլինի, թե՞ ավելի գրագետ ճանապարհ կա լուծելու այս հարցը: Խնդրում եմ օգնեք:
Չվճարվող արձաուրդը ոչ մի բան չի կարող փոխել: Լավագույն տարբերակը աշխատողի դիմումի հիման վրա այն հետաձգելն է, այն էլ չի կարող հետաձգվել 4 ամսից ավել: Փաստորեն խախտումն արդեն իսկ արվել է, իսկ ստուգումների դեպքում վարչական տուգանքներից խուսափել չի ստացվի:
Աշխատանքից ազատելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ կկատարեք և կվճարեք չօգտագործված արձակուրդների համար:Իսկ չվճարվող արձակուրդը սրա հետ կապ չունի:
ՀՀ ԱՕ Հոդված 170.Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը
1. Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:
2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար: