Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեի հարցիս պատասխանել. ՓԲԸ հիմնարկին պատկանող ավտոմեքենաներից մեկը վարում է տնօրենը, մյուսը հիմնարկում հիմնական աշխատող վարորդը, ամբողջ երթը գրանցվել է ուղեթերթում։ Ես պետք է ըստ այդ ուղեթերթերի հրաման գրեմ, ինչպե՞ս ձևակերպեմ հրամանը։
Ուղեթերթի համար հրաման չեն գրում, ուղեթերթը համարվում է ծախսի հիմնավոր փաստաթուղթ, եթե նրա մեջ նշված են բոլոր պարտադիր վավերապայմանները։
Կարիք չկա հրաման այդ մասին կազմելու։
Նկատի ունեմ, եթե տնօրենը հիմնարկի մեքենան վարում է՝ չպե՞տք է հրաման գրվի։
Եթե տնօրենն է վարում մեքենան, հրամանով կարող եք ամրագրել։