Ինչպե՞ս ձևակերպել արձակուրդը

Մանուկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ձեզ պատասխանել՝ եթե աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդում, երեխան 2 տարեկան 4 ամսական է, վերադարձել է աշխատանքի, այնուհետև մեկ ամիս անց ուզում է գնալ: Ինչպե՞ս է ձևակերպվում նրա արձակուրդը, արդյո՞ք նա կարող է շարունակել իր ֆիզ. արձակուրդը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Ֆիզ. արձակուրդում գտնվում են 140 օր: Նա գտնվել է երեխայի խնամքի արձակուրդում: Մինչև երեխայի 3 տարեկան դառնալը կարող է նորից գնալ երեխայի խնամքի արձակուրդ:

Նարինե

Երեխայի խնամքի արձակուրդը չվճարվող նպատակային արձակուրդի տեսակ է և կարող է տրամադրվել մինչև երեխայի 3 տարին լրանալը: Ձեր նշած դեպքում աշխատողի ցանկությամբ կարող եք տրամադրել, որքան որ նա կցանկանա մինչև երեխայի համապատասխան տարիքը լրանալը:

Արա

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն՝ այդ արձակուրդը կոչվում է «մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ», աշխատողը մինչև երեխայի երեք տարին լրանալը իրավունք ունի գնալ տվյալ արձակուրդ:

Հայկանուշ

Իհարկե կարող է, մինչև երեխայի երեք տարեկան դառնալը ոչ ոք իրավունք չունի նրան արգելել գնալ երեխայի խնամքի արձակուրդ: