Ani.
Բարև Ձեզ: ՀՀ ԱՕ-ի 124-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն զինվորական պարտականությունները կատարելու ժամանակ` ինչպե՞ս պետք է վարվել, ինչպե՞ս ձևակերպել աշխատողի բացակայությունը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ani.
Բարև Ձեզ: ՀՀ ԱՕ-ի 124-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն զինվորական պարտականությունները կատարելու ժամանակ` ինչպե՞ս պետք է վարվել, ինչպե՞ս ձևակերպել աշխատողի բացակայությունը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
+
Դա կարգավորվում է հ.124-ով Պարտադիրր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում ոչ ուշ, քան համապատասխան ծանուցագրում նշված ժամկետից երեք օր առաջ, գործատուն լուծում է աշխատանքային պայմանագիրը:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, աշխատողը կարող է դիմել գործատուին նոր աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Եթե նշված ժամկետներում աշխատողը դիմում է գործատուին, ապա գործատուն պարտավոր է երեք օրվա ընթացքում կնքել նոր աշխատանքային պայմանագիր, որի էական պայմանները աշխատողի համար չեն կարող լինել նվազ բարենպաստ, քան մինչև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելը գործող աշխատանքային պայմանագրի պայմաններն էին:
2. Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու և վարժական հավաքների կանչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:
Առաջնորդվեք Ձեր նշած ԱՕ 124-րդ հոդվածի համաձայն:
Տալիս եք հրաման, որտեղ նշվում է, որ այս անձը կատարում է իր զինվորական պարտականությունները այսինչ որոշման համաձայն, որի ընթացքում պահպանվում է իր աշխատատեղը և աշխատավարձը։
Իսկ ինչպե՞ս պետք է այդ բացակա օրերը նշել տաբելում:
Տաբելում նշեք զրո կամ դատարկ թողեք, հիմա աշխատավարձը չի պահպանվում:
Բարև Ձեզ, Անի։ Պարտադիր պահպանվում է նրա աշխատատեղը, և կան գործատուներ, որ այդ ամսվա աշխատավարձը վճարում են կրկնակի չափով։