Իրինա․
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ինտերնետային կայքից վաճառք է իրականացվում ավիատոմսերի, իրավաբական անձանց դեպքում դուրս եմ գրում հաշիվ վավերագիր Բ սերիայի, իսկ ֆիզ․ անձանց դեպքում ինչպե՞ս պետք է հիմնավորեմ իմ իրացումը: Յուրաքանչյուր ֆիզ․ անձի անունով հ/ա դուրս գրելը ինչքանո՞վ է ճիշտ կամ ռացիոնալ։
Յուրաքանչյուր ֆիզ․ անձի անունով հ/ա դուրս գրելը օրենքին համապասխանում է, 2020-ին տենց էլ էին աշխատում, այդ անձանց տվյալների նշումը անպայման է, անձնագիր հասցե,
Իսկ եթե նման տեղեկություն չկա, էդ դեպքում ո՞նց պետք է անենք։
(Նշեմ, որ ընկերությունը ընդհանուր հարկման դաշտում է աշխատում)։
որ տեղեկությունը չկա,
4. Հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառվում են՝
10) ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող՝
ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը,
բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, իսկ ապրանքների մատակարարման դեպքում՝ ապրանքների նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,
գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ նաև գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, ապրանքների նշանակման վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքը գնորդին է հանձնվում առաքման վայրում), պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.
Այսքանը հասկանալի է, շնորհակալ եմ, բայց ավելի շատ ինձ պետք ա հասկանամ հասույթ ճանաչելու համար արդյո՞ք պարտադիր ա հաշիվ ապրանքագրի առկայությունը։
Որովհետև ֆիզիկապես հնարավոր չէ այդքան ֆիզ. անձի հաշիվ դւորս գրելը, նամանավանդ որ անձնագրային տվյալներ չի լինում հիմնականում։
սեփական կայքով վաճառքի դեպքում էլեկտրոնային ՀԴՄ է գրվում, եթե չէ, ուրեմն ՀԴՄ-ով