Բարև ձեզ, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ծառայություն է մատուցել մեկ այլ կազմակերպության, որի համար հաշիվ են դուրս գրել և վճարել, ինչպե՞ս պետք է ներառել այդ գումարը շրջհարկի հաշվետվության մեջ (ինչպե՞ս հարկել)։
Հաշիվը դուք եք դուրս գրել, վճարումը կատարել է դիմացի կողմը, հաշվի գումարը ներառվում է շրջհարկի հաշվարկի մեջ և հարկվում է 5 տոկոսով, քանի որ նշեցիք, որ ծառայության ոլորտն եք ներկայացնում ։
Ընդհանրապես խորհուրդ կտայի չվստահել էլեկտրոնային ծրագրի կողմից ավտոմատ լրացված գումարներին, քանի որ դրանք շատ հաճախ սխալ են լինում: Այո, պետք է ձեռքով լրացնեք բոլոր գումարները իրենց համապատասխան տողերում:

Այո, հարգելի Ալլա, հաշիվ ենք դուրս գրել, իրենք վճարել են, իսկ ես այդ գումարը հաշվարկի մեջ ձեռքո՞վ պետք է ավելացնեմ իմ շրջանառության գումարին։
Ընդհանրապես խորհուրդ կտայի չվստահել էլեկտրոնային ծրագրի կողմից ավտոմատ լրացված գումարներին, քանի որ դրանք շատ հաճախ սխալ են լինում: Այո, պետք է ձեռքով լրացնեք բոլոր գումարները իրենց համապատասխան տողերում:
Եթե դա հիմնական գործունեությունը չէ, ապա հարկվելու է 5 տոկոսով: Չեք գրել, թե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ինչ գործունեություն է իրականացնում: