Արամ․
Բարեւ ձեզ: Խնդրում եմ նշեք որևէ իրավական ակտ, որտեղ նշված է վերջնահաշվարկի հաշվարկման կարգը և միջին ամսական աշխատավարձը ոչ լրիվ աշխատանքային ռեժիմով աշխատողների հաշվարկման կարգը: Եթե աշխատողը աշխատել է 3 ամիս ոչ լրիվ աշխատառեժիմով և ամեն ամիս ստացել 23 500 դրամ աշխատավարձ, ինչպե՞ս հաշվել և վճարել վերջնահաշվարկ։
Բարև Ձեզ։ Առաջնորդվեք Աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար՝ հաշվի առնելով հատկապես 7-րդ մասը՝
7. Այն դեպքում, եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերը համապատասխանաբար ցածր են տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձից կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափից, ապա միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերի փոխարեն համապատասխանաբար հիմք է ընդունվում տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը:
Բայց եթե աշխատողը գրանցված է ոչ լրիվ աշխատաժամանակով, օրինակ՝ շաբաթական մինչև 20 ժամ, ապա որպես միջին կարող եք վերցնել նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ը (հաշվարկի համար կեղտոտ 47 651 դրամ՝ սոց. վճար կատարողի դեպքում):
Իսկ չօգտագործված արձակուրդի հատուցման համար հաշվում եք՝ որքան արձակուրդի օրեր է կուտակել աշխատողը, ստացած միջին ամսական աշխատավարձը բաժանում եք 21-ի՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, կամ 25-ի՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և բազմապատկում արձակուրդի օրերի թվով։
Այդ բոլոր հարցերի պատասխանելու հաշվով նայեք ԱՕ 195 հոդվածը ու 130 հոդվածը՝ վերջնահաշվարկի կարգը:
Աշխատողի ոչ լրիվ աշխատաժամանակը հիմք չէ նրան չվճարելու լիարժեք հասանելիք արձակուրդայինը կամ վերջնահաշվարկը, բոլոր դեպքերում հաշվվում և վճարվում է լիարժեք՝ հիմք ընդունելով միջին աշխատավարձը