Վահե.
Բարև ձեզ: Ընկերությունը տարվա սկզբից աշխատել է արտոնագրային հարկով, իսկ տվյալ պահի դրությամբ համարվում է շրջանառության հարկ վճարող: Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը և վճարել շահաբաժին: Եթե չկա պարտավորություն հայտարարել շահաբաժին, ապա ինչպե՞ս վարվել դրամարկղում գոյացած գումարի հետ:
Բարև Ձեզ, հարգելի Վահե: Կազմակերպության չբաշխված շահույթը որոշելու համար պետք է վարել հաշվապահական հաշվառում: Չբաշխված շահույթը, կոպիտ ասած, եկամուտ հանած ծախս գումարն է, որը ենթակա է բաշխման փայատերերի միջև, սակայն օրենսդրությամբ նման պարտադրանք չկա:
Դրամարկղում առկա գումարը «մաշացնելու» այլ տարբերակներ չկան, բացի Ձեր կանխիկ ձեռքբերումներից, աշխատավարձի վճարումներից և Ձեր կողմից նշված շահաբաժնի վճարումից: