Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձ

Վարդ.

Ինչպես հաշվարկել միջին աշխատավարձը հետևյալ դեպքի համար.
եթե աշխատողը վերջին արձակուրդից հետո աշխատել է ևս հինգ ամիս, որից հետո նրան տրամադրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ 140 օր և 3 տարի երեխային խնամքի արձակուրդ:
Երկու տարի հետո աշխատողը ազատվում է աշխատանքից և պետք է վճարվի հինգ ամսվա համար չօգտագործված արձակուրդային գումարը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինա

Բացի 5 ամսվա արձակուրդից հղիության և ծննդաբերության արձակուրդ 140 օրը ևս ստաժ է համարվում (ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Հոդված 165. Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը 2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ, բացառությամբ այն ժամանակահատվածի, երբ աշխատողը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում ): Միջին աշխատավարձն էլ վերցնում եք իր աշխատած մեկ տարվա ժամանակահատվածում լրիվ աշխատած ամիսները:

Վարդ

Շնորհակալություն պատասխանի համար, բայց հենց հարցը այն է, որ իր վերջին արձակուրդից հետո աշխատել է 5 ամիս ու գնացել 140 օր հղիության և ծննդաբերության արձակուրդ, որից հետո 3 տարի երեխայի խնամքի արձակուրդ, ունի ընդամենը 5 ամիս աշխատած ժամանակահատված:
Խնդիրը կայանում է նրանում, որ ըստ աշխատանքային օրենսգրքի միջին աշխատավարձի հաշվարկման համար անհրաժեշտ է վերցնել աշխատած նախորդ 12 ամիսների աշխատավարձերը և դրանցից հաշվարկել միջին աշխատավարձ, բայց այս դեպքում, եթե հետ գնամ նորից կվերցնեմ այն ամիսները, որոնցով նրա համար մինչ հղիության և ծննդաբերության արձակուրդ գնալ գնացած ամենամյա արձակուրդի միջին աշխատավարձ էր հաշվարկվել:
Հարցս հենց դրանում է կայանում, պետք է հետ գնալ այնքան, որ լրանա 12 ամիսը, թե վերցնել 5 ամսավա աշխատավարձի միջինը:

Մարինա

Այո, այս դեպքում վերցնում եք 5 ամսվա աշխատավարձի միջինը, օրենքը 12 ամիսը սահման է դնում, որպեսզի ավելի շատ հետ չգնանք: Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև մեկ ամիս վերցնել, նվազագույնի սահման չկա: