Ինչպե՞ս հաշվարկել մայրության նպաստը

Մարինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում.
Ես սկսնակ հաշվապահ եմ և պետք է ընկերության աշխատակցին տրամադրեմ հղիության և ծծնդաբերության արձակուրդ:

Անաշխատունակության թերթիկով անաշխատունակության սկիզբը 26.05.2016թ, ավարտը 12.10.2016թ: Ո՞ր օրից սկսած է հաշվարկվում իր արձակուրդը: Ինչպե՞ս հաշվեմ աշխատողին հասանելիք գումարը, եթե նրա վերջին 12 ամիսների աշխատավարձը կազմել է 1 165 720 դրամ, աշխատել է 5 օրյա գրաֆիկով: Եվ էլեկտրոնային հաշվետվության ո՞ր բաժնում պետք է նշեմ հաշվարկված գումարը:

Խնդրում եմ արձագանքել: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Lusine

Հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում է հենց առաջին օրվանից: Ձեր պարագայում՝ 26.05.16-ից! Ըստ Ձեր տվյալների՝
1. միջին ամսական՝ 1.165.720/12 = 97.143,3
2. միջին օրական՝ 97.143,3/30.4 = 3.195,5
3. նպաստի գումար՝ 3.195,5*140 = 447.370
Հաշվարկված գումարը հարկվում է միայն եկամտային հարկով:

Իրինա

97143/30,4*140=447 369 հղիության և ծննդաբերության նպաստ, 97143/21*17=78 639 – (78 639*5%)=74 707 մայիս ամսվա աշխատավարձ, ընդամենը 447 369 + 74 707 = 522 076 որից պահվում է եկամտային հարկ 522 076 – 133 820 = 388 256 վճարել կանխիկ:

Իրինա

էլեկտրոնային հաշվետվության մեջ 1.6 բաժնում լրացնում եք միայն տվյալ ամսվա աշխատավարձը, լրացնում եք 1.11, 1.13, կոդը 4, նպաստի օրերը սկիզբ և ավարտ, ՀՀ պետ. բյուջ. միջ. և ընդամենը տողերը:

Մարինա

Շնորհակալ եմ շատ արձագանքելու համար:
Ամեն ինչ այդպես լրացրել եմ, փաթեթը ներկայացրել եմ, սակայն մերժվել է հարկայինի կողմից: Հիմնավորել են, որ 1024-Ն կառավարության որոշման գործատուի ծախսած դրամական միջոցները փոխհատուցելու կարգի 5 կետի 3 ենթակետի համաձայն:

Lilit

Գործընթացը այսքանով ավարտվու՞մ է: Այլևս հարկավոր չէ՞ ոչ մի թուղթ ներկայացնել ՀՏ կամ այլ մարմին: Քանի որ մի քանի տարի առաջ այս գործընթացը բավականին բարդ էր: