Արման.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք արձակուրդ ձևակերպել: Ես աշխատողին արձակուրդ եմ ուղարկում 01.02.2013թ., վերջին անգամ գնացել էր արձակուրդ 31.12.2011թ: 2012թ. հունվարից-հունիս աշխատավարձը՝ 50 000 դրամ է եղել, հունիսից-դեկտեմբեր՝ 100 000 դրամ, հունվարին՝ 120 000 դրամ, աշխատում է 5-օրյա: Արձակուրդի գումարը ինչպե՞ս հաշվարկեմ, ե՞րբ վճարեմ և եկամտային հարկում ո՞ր ամսում ցույց տամ: Խնդրում եմ, շտապ օգնեք: Շնորհակալություն:
Հարգելի Արման, աշխատավարձի տատանումները էական չեն, դու հետ հաշվիր 12 ամիս փետրվարի 1-ից, գումարը բաժանիր 12-ի, ստացիր ամսական միջին աշխատավարձ, դա էլ բաժանիր 21 գործակցով, ստացիր 1 օրվա գումարը, քանի որ աշխատողը աշխատում է 5 օրյա գրաֆիկով, բազմապատկիր 20 աշխատանքային օրով:
Հարգելի Վարյա, ստորև բերվածը օգտագործվու՞մ է արդյոք արձակուրդի կամ վերջնահաշվարկի ժամանակ, եթե ոչ, խնդրում եմ ասեք` դա ինչին է վերաբերվում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
Հոդված 195.կետ 5
2013 թվականին պահանջն առաջանալու դեպքում միջին ամսական աշխատավարձ հաշվարկելիս աշխատողի տվյալ ամսվա աշխատավարձի չափին ավելացվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով որոշվող մեծությունը, եթե տվյալ ամիսը 2012 թվականի ամիս է:
6. Սույն օրենսգրքի 195-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված մեծությունը որոշվում է`
1) մինչև 20 000 դրամ աշխատավարձի դեպքում` 7 000 դրամ.
2) 20 000 դրամից մինչև 100 000 դրամ աշխատավարձի դեպքում` 7 000 դրամ` գումարած 20 000 դրամը գերազանցող գումարի 15 տոկոսը.
3) 100 000 դրամից ավելի աշխատավարձի դեպքում` 19 000 դրամ` գումարած 100 000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը:
Հարգելի Արման, արձակուրդայինը հաշվարկելիս, եթե հետ եք գնում 2012թ., ապա աշխատավարձի գումարին պիտի գումարեք դրա հաշվարկած գործատուի սոցը: Օրինակ`
50000-ը կհաշվարկվի 61500դր, 11500-ը գործատուի սոցն է,
100000-ը կհաշվարկվի 119000դր, 19000- ը գործատուի սոցն է:
Շնորհակալություն: