Ինչպե՞ս հաշվարկել աշխատակցի աշխատավարձը

Վազգեն.

Բարև ձեզ: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի սեպտեմբերի 8-ին: Աշխատում է 6 օրյա աշխատանքային շաբաթով, աշխատավարձը 100 000 դրամ: Սեպտեմբեր ամսին աշխատել է 127 ժամ: Ինչպե՞ս հաշվարկել աշխատակցի աշխատավարձը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Կեղտոտ աշխատավարձը կկազմի 76 923 դրամ` հիմք ընդունելով 30 օրացուցային օրը և 26 աշխատանքայի օրը: Արդյունքում աշխատակիցը աշխատել է ֆիրմայիում 20 աշխատանքային օր:

Tigran

Աշխատողի ընթացիկ ամսվա ժամային դրույքաչափը որոշվում է տվյալ ամսվա հիմնական աշխատավարձը կամ պաշտոնային դրույքաչափը ամսվա աշխատաժամերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով: Սեպտեմբերին եղել է 26 օր, 26 * 8 ժամ կլինի 208 ժամ, 100 000 / 208 * 127:

Anushik

Հարգելի Տիգրան,
26 * 8 ժամ բանաձևով խախտվում է շաբաթական առավելագույն 40 ժամ աշխատաժամանակը:

Marine Gh

Հաշվարկեք ժամային աշխատավարձը և բազմապատկեք 127:

Իննա

6 օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում նվազագույն աշխատավարձը 406 դր․ է, բազմապատկեք փաստացի աշխատած ժամերի և ստացեք վճարվելիք աշխատավարձի չափը:

Anushik

Վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում սեպտեմբեր ամիսը ունի 25 աշխատանքային օր: Աշխատողը փաստացի աշխատել է 19 աշխատանքային օր:
Հաշվարկը կարող եք կատարել հետևյալ կերպ. 100 000 / 25 * 19 = 76 000 դրամ: