ՍԱՄՎԵԼ.
Բարև ձեզ: Կանխավ շնորհակալություն հարցիս պատասխանելու համար:
Ես ներկայացնում եմ դպրոց և իմ աշխատողին 01.07.2015 – ից մինչև 18.08.2015 տրամադրել եմ հերթական արձակուրդ, որի վճարումը կատարել եմ 26.06.2015: Հուլիս ամսվա հարկայինի ամփոփ հաշվարկը ներկայացրել եմ 04.08.2015: Իմ աշխատողը օգոստոս ամսվա կեսերին բերել է ժամանակավոր անաշխատունակության նպաստի թերթիկ 14.07.2015 – ից մինչև 29.07.2015: Հիմա ես ուզում եմ իմանալ, թե ես որպես հաշվապահ ինչեր պետք է անեմ: Կանխավ շնորհակալություն:
Հոդված 15. Նպաստի տրամադրումը վարձու աշխատողին ամենամյա արձակուրդի ընթացքում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում
1. Ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին նպաստը (բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի) տրվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված (ամենամյա արձակուրդին և ժամանակավոր անաշխատունակությանը համընկնող) մասը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործելու ժամանակահատվածի համար` ընդհանուր հիմունքներով: