Ինչպե՞ս կհաշվարկվի արձակուրդային գումարը

Մերի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել, շտապ է.
1. Եթե դպրոցի աշխատողը աշխատում է համատեղությամբ` որպես փոխտնօրեն (հիմնական աշխ.) և ուսուցիչ, ինչպե՞ս հաշվարկել արձակուրդայինը: Արդյո՞ք այն կհաշվարկվի միայն հիմնական աշխատանքի համար` 25 օր, թե՞ առանձին` 25 օր հիմնականի համար և 35 օր ուսուցչի:
2. Եթե աշխատողը գտնվել է չվճարվող արձակուրդում, արդյո՞ք այդ ամիսը ներառվում է միջին աշխատավարձի հաշվարկում: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Anna

Բարև Ձեզ, Մերի:
1. Ներքին համատեղության դեպքում աշխատողի արձակուրդը պետք է տրամադրել յուրաքանչյուր պաշտոնի համար հասանելի օրերի թվով` առանձին-առանձին, ինչպես դա կլիներ, եթե աշխատողը աշխատեր համատեղությամբ տարբեր գործատուների մոտ, այսինքն Ձեր դեպքում` 25 օր փոխտնօրենի համար և 35 օր ուսուցչի համար:
2. Միջին աշխատավարձը հաշվարկման ամսիներում չեն ներառվում այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է արձակուրդում (այդ թվում նաև չվճարվող), ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության մեջ և / կամ ոչ իր մեղքով պարապուրդում:

Մերի

Շնորհակալություն, հարգելի Աննա: