Արսեն․
Հարգելի հաշվապահներ, եթե գործունեության դասակարգիչը (J62․09․0) համապատասխանում է ՀՀ կառավարության որոշմանը՝ շրջանառության հարկի 1% դրույքաչափ կիրառելու համար, ապա ի՞նչ քայլեր պետք է կատարել (դիմում, հայտարարություն և այլն), որպեսզի օգտվել այդ աջակցության ծրագրից։
պետք է գործունեության դասակարգիչը (J62․09․0) նշեք շրջհարկի հաշվետվության մեջ ու գործնեությունը համապատասխան լինի, իսկ եթե անցած տարի 6 ամիս այդ գործնեությունն է եղել ավելի լավ,
Եթե շրջանառության հարկ վճարող եք, դասակարգիչն էլ համապատասխանում է, հավելյալ բան անելու կարիք չկա։ Այդ 1%ը տվյալ գործունեությունից տվյալ հարկային ռեժիմի հարկն է, ըստ էության ինքը աջակցման տեսակ չէ, տեսակները, որոնց համար դիմել է պետք համապատասխան օրենքում նշված են։
Իսկ որն է շրջ հարկի եռամսյակային հաշվետվության ձևը? Առաջ 232ն էր, կարծես թե այն այլևս չի օգտագործվում
շրջ հարկի եռամսյակային հաշվետվության ձևը 286-ն է,
Այդ հաշվետվության տեսակը որտեղ է հասանելի? Հաշվետվություններ բաժնում այն չկա։
լիազորի կոդով մտեք ու այդ հաշվետվության տեսակը ակտիվացրեք,