Ani.
Բարև Ձեզ, եթե աշխատողը գործավարձային բանվոր է և անհրաժեշտություն է առաջացել, որ նա ամսվա մեջ մի քանի օր եռակցման աշխատանքներ կատարի, ինչպե՞ս կարելի է ձևակերպել հրամանը, կամ արդյո՞ք խնդիր չի առաջանա նրան այդ աշխատանքներում ընդգրկելը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ani.
Բարև Ձեզ, եթե աշխատողը գործավարձային բանվոր է և անհրաժեշտություն է առաջացել, որ նա ամսվա մեջ մի քանի օր եռակցման աշխատանքներ կատարի, ինչպե՞ս կարելի է ձևակերպել հրամանը, կամ արդյո՞ք խնդիր չի առաջանա նրան այդ աշխատանքներում ընդգրկելը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Պետք է հաշվի առնեք նաև հավելում վտանգավոր աշխատանք կատարելու համար։ Իսկ հրամանում նշում եք գործավարձային, սահմանում եք ժամային դրույքաչափ, հաշվի առնելով նվազագույն աշխատավարձի շեմը։ Ամսվա կտրվածքով հաշվում եք՝ քանի՞ ժամ է աշխատել և ըստ դրա վճարում եք աշխատավարձ՝ կատարելով բոլոր պահումները։
Հաշվի առեք, որ այն համարվում է վնասակար աշխատանք և հասնում է հավելում, գործավարձը ևս վարձատրման եղանակ է, այնպես որ, անգամ եթե աշխատանքը ընդհատվող է` խնդիր չէ:
Կարող եք հրամանով ձևակերպել այդ երեք օրերի եռակցման աշխատանքները համատեղությամբ, կամ լրացուցիչ պարտականություն դնել նրա վրա լրացուցիչ վարձատրության դիմաց։
Կարող եք նրա հետ նոր իրավական ակտով (հրաման, աշխատանքային պայմանագիր) համատեղությամբ ձևակերպել՝ անպայման աշխատանքի վարձատրության մեջ նշելով տվյալ աշխատանքի մեկ միավորի արժեքը, իսկ աշխատանքը կատարելուց հետո այդ աշխատողի անմիջական ղեկավարը հաշվապահին կներկայացնի կատարած աշխատանքի ծավալը, որից հետո կատարած աշխատանքի ծավալը կբազմապատկեք իրավական ակտում նշված միավորի արժեքով, կստանաք հաշվարկային աշխատանքը, կամ էլ կարող եք այդ այդ համատեղությամբ աշխատանքի իրավական ակտում նշել ամսական դրույքաչափ, ոչ պակաս մինիմում աշխատավարձ, այնուհետև, քանի օր կաշխատի ամսական դրույքաչափը կբաժանեք ամսվա լրիվ աշխատանքային օրերի վրա կբազմապատկեք աշխատած օրերի քանակով, իհարկե, չմոռանաք որ բաց տարածքում եռակցողի աշխատանքը համարվում է վնասակար, այսինքն՝ հավելում ոչ պակաս 30 %, իսկ փակ տարածքում համարվում է առավել վնասակար, այսինքն՝ հավելում ոչ պակաս 50%: