Ինչպե՞ս կարելի է ավելացնել անշարժ գույքի վարձավճարի չափը

URENI.

Անհրաժեշտություն է առաջացել երկկողմանի համաձայնությամբ ավելացնելու անշարժ գույքի՝ պայմանագրով հաստատված, նոտարական գրանցմամբ, վարձավճարի չափը: Ինչպե՞ս կարելի է օրինականորեն ձևակերպել, առանց նոտարական ձևակերպման:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Միանգամից գործարքը իրականացնել կադաստրի որևէ ստորաբաժանումում ու պայմանագիրը տեղում ներկայացնել այն պետական գրանցման:

Ալլա

Նոտարական վավերացումով գործարքների հետ կապված փոփոխությունները ևս ենթակա են նոտարարական վավերացման։

Nerses

Կարող եք կազմել համաձայնագիր, սակայն ավելի հուսալի կլինի, որ փոփոխությունը կատարվի նորից նոտարական կարգով:

karine

Առանց նոտարի վավերացման փոփոխությունը ուժ չի ունենա։

Anushik

Նոտարը վավերացնում է այն գործարքները, որոնց համար օրենքով նախատեսված է պարտադիր նոտարական ձև: Կողմերից մեկի պահանջով նոտարը կարող է վավերացնել և այլ գործարքներ, անգամ, եթե օրենքով տվյալ տեսակի գործարքի համար նոտարական ձև չի պահանջվում: Գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու վերաբերյալ գործարքները վավերացնում է հիմնական գործարքը վավերացրած նոտարը, բացառությամբ նոտարին փոխարինելու և պաշտոնից ազատելու դեպքերի: