Հասմիկ.
Բարև ձեզ։ Հարցս էսպիսինն է: Ուսուցիչը ընդունվել է աշխատանքի 01/11/2011-ին և ազատվել է աշխատանքից 01/10/2021-ին։ Այդ ժամանակահատվածում եղել է դեկրետում 24/03/2017-ից մինչև 26/12/2019-ը։ Այժմ հարցը. տվյալ ուսուցչին ի՞նչ կարգով պետք է կատարվեր վերջնահաշվարկը և արդյո՞ք պետք է հետ պահվեր գումար:
Գումարի հետ պահման մասով անհրաժեշտություն և իրավունք չկա, իսկ վերջնահաշվարկը պետք է դիտարկել իր բոլոր չօգտագործած ամենամյա արձակուրդի օրերը, բացի դեկրետում գտնվելու ժամանակաընթացքը։
Եթե մինչև 2017 թվականը չօգտագործված արձակուրդի օրեր չկան,ապա վերջնահաշվարիկի համար արդեն 2020-2021 տարիների հաշվով տեսեք կան չօգտագործված արձակուրդի օրեր:
01/11/2011թ-ից մինչև 24/03/2017-ը նա կուտակել է մոտավորապես / 5-օրյա աշխատանքային գրաֆիկով 5 տարի և 5 ամիս/ 108,35 օր հասնելիք արձակուրդային օրեր և 26/12/2019-ից մինչև 01/10/2021-ը նա կուտակել է մոտավորապես / 5-օրյա աշխատանքային գրաֆիկով 1 տարի և 9 ամիս/ 35,03 օր հասնելիք արձակուրդային օրեր, այսինքն աշխատանքի ընթացքում նա կուտակել է ընդհանուր 143,38 օր հասնելիք արձակուրդային օրեր։ Նայեք դրանից ինչքանն է նա օգտագործել, մնացած օրերը կլինեն իրա վերջնահաշվարկը։
Չօգտագործված արձակուրդային օրերի համար պետք է հաշվարկվի վերջնահաշվարկ։