Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Մերի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
1. Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, եթե աշխատողը 2 ամիս աշխատել է 6-օրյա աշխատանքային շաբաթով և 4 ամիս` 5-օրյա աշխ. շաբաթով: Միջին աշխատավարձը կազմում է 79 537 դրամ:
2. Եթե վերջնահաշվարկ կատարելիս հաշվարկվել և վճարվել է ավելի մեծ գումար, քան անհրաժեծտ էր, ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

1. 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ.
79537/25*2*2=12725
2. 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ.
79537/21*1,67*4=25300
3. 12725+25300=38025
որից էլ կատարվում է եկամտային հարկի պահում 24.4%

Իրինա

Չի թույլատրվում աշխատողից պահել կամ գանձել օրենքի սխալ կիրառմամբ հաշվարկված և ավել վճարված աշխատավարձը, բացառությամբ հաշվարկային մեխանիկական սխալների դեպքերի: