Ella.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Այն շատ շտապ է: Կազմակերպությունը աշխատող է ընդունել 01.04.09թ, ազատվել է աշխատանքից 30.12.10թ, արձակուրդ չի գնացել,կազմակերպությունը աշխատում է 5 օրյա ռեժիմով: Ինչպե՞ս կարող եմ վերջնահաշվարկ կատարել, եթե ամսական աշխատավարձը 50000 դրամ է:
Էլլա, դու վերջնահաշվարկ կատարելիս պետք է հաշվի առնես աշխատանքային պայմանագրում նշված արձակուրդային օրերի քանակը, բայց սովորաբար փոքր կազմակերպությունները 20 օր են տրամադրում: Այդ դեպքում հաշվարկը կատարում են հետևյալ կերպ` 20 + 20/12*9=35 վերջնահաշվարկի օրերի քանակն է 50000/ 21*35=83333
Նելլի ջան, մի բան հարցնեմ. ես արձակուրդ գնացել եմ և ստացել եմ արձակուրդային՝ ինձ վերջնահաշվարկ չի լինելու՞։
Բարև Ձեզ, ինձ նույնպես հետաքրքիր է, ես աշխատել եմ 2 տարի, բոլոր արձակուրդային օրերս օգտագործել եմ, ուզում եմ աշխատանքից դուրս գալ։ Կա՞ վերջնահաշվարկ, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալ եմ։
Կներեք հարգելի Էլլա, ես մի քիչ համամիտ չեմ Ձեզ հետ: Իմ կարծիքով այն կլինի`20/12*9*2 =30:
2-ը յուրաքանչյուր չօգտագործված ամսվա համար հասանելիք արձակուրդային օրերի թիվն է վերջնահաշվարկի ժամանակ:
Իսկ վերջնահաշվարկի գումարը կլինի`50000/21*30=71429
Գայանե
Բարև Ձեզ:
Նելլի, իսկ 9 դա ի՞նչ թիվ է:
Բայց Նելլի ջան, ինչու՞ ես 50000/21, պետք է 50000/20*35=87500
Շատ շնորհակալ եմ ձեր կարծիքը հայտնելու համար, բայց ես մեկ հարց ունեմ, վերջնահաշվարկի ժամանակ միջին աշխատավարձը գտնելու համար հաշվում են ո՞ր ժամանակահատվածի ստացած աշխատավարձը` 01.04.2009-30.03.2010, թե՞ հաշվում են 01.12.2009-30.11.2010, որից հետո որ բաժանեմ /12/21*1.67*21:
Հարգելի Գայանե, կներեք, բայց ես ձեր հաշվարկը չեմ հասկանում`
20/12*9*2 =30: 20/12 դա մեկ ամսվա վերջնահաշվարկի օրերի քանակն է , բայց հետո ինչ է բազմապատկում 2, չեմ հասկանում 🙂
Հարգելի Նարինե իսկ հիմա քեզ բացատրեմ ` քանի որ աշխատողը ընդունել 01.04.09թ, ազատվել է աշխատանքից 30.12.10թ, դա նշանակում է` նա աշխատել է 1 տարի, 9 ամիս, դրա համար, քանի որ մեկ տարվա համար վերջնահաշվարկի օրերի քանակը 20 է, հետևաբար 1 տարի, 9 ամիս կլինի 20 + 20/12*9=35
Մարինե ջան, իսկ դու, խնդրում եմ, կարդա ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները 🙂 🙂 🙂 🙂
Նելլի ջան, 21-ի բաժանելը շատ ճիշտ ես արել, բայց մնացածի համար խորհուրդ կտայի աշխատանքային օրենսգիրքը բացեիր, այնտեղ ամեն ինչ պարզ գրված է:
Նարինե ջան, իսկ 9 դա այն ամիսներն են, որը աշխատել է 2010 թվականին, չնայաց հարցդ Նելլիին եր ուղղված, բայց դե տեսա, որ անպատասխան էր մնացել:
Նելլի, դու ճիշտ ես, ես շփոթել էի արձակուրդային օրերի թվի հետ: Հինգօրյայի դեպքում 21-ի պետք է բաժանել, 6 օրյան 25-ի:
Արա ջան, ես կարդացել եմ ու համոզված եմ իմ գրածի վրա, դու ճիշտ երևում է որ կարդացել ես, բայց ավելի ուշադիր կարդա, իսկ ինչ վերաբերվում է 9, ես բացատրել եմ, խնդրում եմ ուշադիր կարդա:
Խնդրում եմ պատասխանեք օրենքը թույլ տալիս է երբ կրճատումներից հետո այն աշխատակիցը տեղափոխվում է մեկ իրավահաջորդ գործատուի մոտ աշխատանքի կրճատման օրը ազատվում է աշխատանքից գրում է դիմում հաջորդ օրվանից և հրամանագրվում է 16 օր հետո ով է վճարելու աշխատաց օրերի համար և ինչպես