Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը

Ժորա.

Վերջնահաշվարկ կատարելու դեպքում, եթե աշխատավարձը ձևավորվում է ֆիքսված աշխատավարձից և պարգևավճարներից, ինչպե՞ս պետք է հաշվարկել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Պետք է պարզեք չօգտագործված արձակուրդ կա, թե ոչ, պետք է այդ տվյալների հիման վրա միջին աշխատավարձը հաշվեք, որ կարողանաք արձակուրդայինը հաշվել, եթե մնացել է:

Մարիաննա

Պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով, այսինքն՝ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման ժամանակ աշխատավարձը բաժանվում է ըստ ամիսների (օր.՝ կիսատ ամիսները չներառելով կամ եթե աշխատակիցը աշխատել է 7 ամիս, ապա բաժանվում է 7-ի), իսկ պարգևավճարները բաժանվում են 12-ի, այնուհետև դրանց հանրագումարը կազմում է միջին աշխատավարձը։ Հաշվարկեք՝ որքան արձակուրդ է կուտակել աշխատակիցը, ստացեք միջին օրական աշխատավարձը (միջին աշխատավարձը բաժանելով 21-ի՝ հնգօրյա, կամ 25-ի՝ վեցօրյա) և բազմապատկեք կուտակված արձակուրդի օրերի թվով։ Վերջում հանեք հարկերը և պայմանագրի լուծման օրը վճարեք աշխատակցին։

Ժորա

Այս հաշվարկման բանաձևը հաստատվա՞ծ է աշխատանքային օրենսգրքով:

Մարիաննա

Այո, Աշխատանքային օրենսգրքի հոդված 195. Միջին աշխատավարձը։

Ներսես

Մեկ տարվա աշխատավարձը գումարեք բաժանեք 12-ի ստացեք միջին: Պարգևավճարը բաժանեք 12-ի, մեկ տարվա համար 5-օրյաի դեպքում 20, 6-օրյաի դեպքում 24 աշխատանքային օր է հասնում.
1) հնգօրյա աշխատանքի դեպքում – 20 / 12 = 1.67 օր մեկ ամսվա համար
2) վեցօրյա աշխատանքի դեպքում – 24 / 12 = 2 օր մեկ ամսվա համար:

Գոռ

Վերջնահաշվարկը դա աշխատողին աշխատանքից ազատման օրվա դրությամբ վճարման ենթակա գումարների հանրագումարն է, որը ներառում է չստացված աշխատավարձը, չստացված արձակուրդային վճարները և արձակման նպաստը։
Ձեր դեպքում ենթադրում եմ որ արձակման նպաստի հարց չկա, աշխատավարձը վճարված է, մնում է միայն չստացված արձակուրդայինի հարձցը, Այն որոշվում է միջին օրեկան աշխատավարձի գումարը չստացված արձակուրդային օրերի վրա բազմապատկելու միջոցով։
Միջին օրեկան աշխատավարձը հաշվարկվում է վերջին 12 ամիսների աշխատավարձրի գումարը 12-ի բաժանելու միջոցով, եթե վերջին 12 ամսվա ընթացքում առկա են կիսատ աշխատած ամիսներ, ապա այդ ամիսները հաշվարկի մեջ չեն ներառվում, իկ ստացված պարգևավճարները հաշվարկվում են ստացված գումարի 1/12-ի չափով։
Աշխատողին մեկ տարվա համար նախատեսվում է 20 օր՝ հինգորյա աշխատանքային գրաֆիկի դեպքում և 24 օր վեցօրյան աշխատանքային գրաֆիկի դեպքում։

Հերմինե

Վերջնահաշվարկը աշխատավարձից բացի՝ չօգտագործած ամենամյա արձակուրդի օրերի դիմաց գումարային փոխհատուցումն է,

Հերմինե

Վերջնահաշվարկների մեջ մտնում են բոլոր տեսակի վճարումները, բացի պարգևավճարի։