Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը

Արմինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես մարզադպրոց ՊՈԱԿ-ի հաշվապահն եմ: Մեր մարզիչներից մեկը, որը աշխատում է վեցորյայով, դրույքը 42900դրամ է, և նրա արձակուրդը 35 օրացույցային օր է, որը, ինչքանով որ տեղյակ եմ, դարձել է 30 աշխատանքային, վերջին արձակուրդը գնացել է 2010թ-ի օգոստոսին, 2011թ հունվարի 20-ից ազատվել է աշխատանքից: Խնդրում եմ ասեք` ինչպես կատարեմ վերջնահաշվարկը: Հունվարի աշխատավարձն հաշվե՞մ այսպես 42900/23*13: Աշխատավարձն ու վերջնահաշվարկը գումարե՞մ իրար, հետո կատարե՞մ պահումները: Նախապես շնորհակալ եմ: Խնդրում եմ շուտ պատասխանեք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Բարև Արմինե, իմ կարծիքով ոչ թե պետք է բաժանեք 23-ի, այլ 19-ի վրա, քանի որ հունվար ամիսը ունի հենց19 աշխատանքային օր, 10-ից միչեվ 20 էլ կա 9 աշխատանքային օր, հետևաբար 42900/19*9=20321, սրանից էլ կհաշվարկեք սոց, 20321 + վերջնահաշվարկ, ստացված թվից էլ կպահեք եկամտահարկ:

Արմինե

Հարգելի Արա, բայց իմ աշխատողը 6-օրյայով է աշխատում, իսկ այդ դեպքում հունվարը կունենա ոչ թե 19, այլ 23, և հունվարի 1-ից 20-ը կազմում է 15 աշխ. օր.: Բացի դրանից ես նրան պետք է վճարեմ վերջնահաշվարկ, 2010թ-ի օգոստոսին վերջին արձակուրդն է գնացել: Խնդրում եմ ասեք, ես օգոստոսից մինչև հունվարի 20-ը քանի՞ օրվա չվճարված արձակուրդ պետք է հաշվեմ:

Ara

Արմինե ջան, բայց աշխատանքային օրերը սկսվում են հունվարի10-ից, չէ՞: